1in.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 21.30–ի դրությամբ Ախուրյանի, Աշոցքի, Թալինի, Արթիկի, Սպիտակի, Արագածի, Ապարանի և Կոտայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում :

Արթիկ-Ալագյազ, Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է , տեղ-տեղ մերկասառույց՝ ճանապարհը բաց է :

Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել