1in.am-ը գրում է.
Ահավոր ողբերգություն է տեղի ունեցել Բիրմինգհեմում ապրող երիտասարդ բրիտանացիների ընտանիքում:
2 երեխաների մայր, 31-ամյա Ջեմմա Սինքլերը մահացել է իր ամուսնու՝ Ջեյմիի ձեռքերում, երբ նրանք պառկած են եղել անկողնում:
Ինչ-որ պահի կինը սկսել է տարօրինակ ձայներ հանել՝ խռխռոցի նման: Տղամարդը կարծել է, թե կինը կատակում է, գրում է Mirror-ը:
«Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչու է նա սկսել նման ծիծաղելի ձայներ արձակել: Ես մտածեցի, որ նա ինձ հետ կատակ է անում, սակայն տառացիորեն 1 րոպե անց նա մահացավ իմ ձեռքերում: Պարզվում է, դա եղել է սրտային նոպա: Նա չէր բղավում, օգնություն չէր կանչում, չէր լացում»,- պատմում է 33-ամյա տղամարդը:
Բժիշկներն այդպես էլ չեն կարողացել պարզել՝ ինչ է տեղի ունեցել կնոջ հետ: Նրանց խոսքերով՝ մահը վրա է հասել բնական պատճառներով:
Ինչպես պատմում է հանգուցյալի ամուսինը, իր կինը երբեք չի գանգատվել առողջական խնդիրներից:



