1in.am-ը գրում է.

Սիրիայի հյուսիսում Կոբանի քրդական շրջանը միակողմանիորեն հայտարարել է ինքնավարության մասին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, վկայակոչելով քրդական «Ֆիրատ» գործակալությանը, կայացել է տեղի խորհրդարանի առաջին նիստը:

Հունվարի 21-ին Սիրիայից առանձնանալու մասին հայտարարել է կանտոն Ջիզրեն: Ինչպես ակնկալվում է ինքնավար կառավարում կսահմանվի նաև Էֆրինի շրջանում, որտեղ ժամանակավորապես ընտրվել են 101 պատգամավորներ, խորհրդարանի խոսնակը և նրա տեղակալները: Կառավարությունը բաղկացած է 22 նախարարներից, պաշտոնական լեզուները երեքն են:

Կառավարման նման համակարգ է սահմանվել ինքնավարության մասին հռչակած քրդական յուրաքանչյուր շրջանում: Գործակալության փոխանցմամբ՝ չորս ամիս հետո շրջաններում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Բոլոր երեք շրջանները ներառվում են, այսպես կոչված, Արևմտյան Քրդստանի մեջ:

Թուրքիայի հարավարևելյան շրջանների քուրդ բնակչությունը ողջունել է սիրիացի քրդերի որոշումը: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ինքնավարությունները, որպես պաշտոնական զինված ուժեր, ընդունել են «Ժողովրդավարական միություն» կուսակցության զինված խմբավորումներին, որը հիմնական քրդական միավորումներից մեկն է Սիրիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել