10 մլն. հայերի համար... Ամեն մի հայի գլխավերևի թագն ու պատիվը հայոց բանակն է: Ով չի ընդունում, նա չի գիտակցում, որ մեր զինուժն է հայ ժողովրդի պարծանքն ու պաշտպան ուժը: Մեր դարերով եկած զինվորական ոգին երբեք չի մարել, այն Հայկ Նահապետի արյան մեջ էր, Մամիկոնյանների արյան մեջ էր, ֆիդայինների երակների մեջ էր: Այն Երկրորդ համաշխարհայինի վետերանների հաղթանակներով հաստատվեց, ապացուցվեց Արցախյան պատերազմի ժամանակ: Այսօր էլ ունենք այդ տեսակը: Հայաստանի սահմանները պաշտպանող տղաներն իրենց դիրքերում ձեր նվնվոցը չեն լսում, նրանք ականջները սրած հսկում են մեր անդորրը:
Կեցցե՛ Հայոց Բանակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել