Esem.am-ը գրում է.

«Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Բաբիին մարմնավորող Տաթևիկ Ադումյանն արդեն մի քանի տարի է, ինչ խաղում է տարբեր հեռուստանախագծերում և դարձել է հեռուստադիտողների մշտական ուղեկիցը: Սոցիալական տարբեր ցանցերում դերասանուհու անունով տարբեր էջեր կան: Այս հանգամանքը չէր անհանգստացնի Տաթևիկին, եթե այդ էջերին հետևող մարդիկ չներկայանային իր անունից և նամակներին չպատասխանեին որպես Տաթևիկ:

«Որոշ էջերով իմ անունից պատասխանում են անձնական նամակների: Ծանոթներ ունեմ, ովքեր կարծել են, թե ես եմ, գրել են այդ էջին և պատասխան ստացել իմ անունից: Ask.am կայքում գրանցվել են իմ անունով ու պատասխանում են երկրպագուների հարցերին: Ես խնդրում եմ, որպեսզի բոլոր այն էջերը, որ բացվել են իմ անունից, գրեն, որ դրանք երկրպագուների կողմից բացված էջեր են և չպատասխանեն իմ անունից»,- ասաց Տաթևիկն ու հավելեց, որ իրեն շատ է զայրացրել դա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել