1in.am-ը գրում է.

Թուրքիայում արևելյան Վան նահանգից Անկարա ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել 30 մարդ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը Սիվաս-Անկարա ավտոճանապարհի սայթաքուն հատվածում, ընկել խրամառուն և շրջվել: Սիվաս նահանգի նահանգապետ Զյուբեիրա Քեմելեքան հայտնել է 9 զոհի ու 30 տուժածի մասին: 

Ավտոբուսում 42 ուղևոր է եղել: Քանի որ վթարը տեղի է ունեցել գիշերը, ուղևորների մեծ մասը քնած են եղել և չեն կարողացել պատմել, թե ինչ է տեղի ունեցել վթարի պահին: Ուղևորներից մեկի խոսքով՝ վարորդը կարող էր քնած լինել ղեկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել