Lragir.am-ը գրում է.

Թուրքիայում շարունակվում է կոռուպցիոն սկանդալը: Համացանցում է հայտնվել Թուրքիայի վարչապետի դստեր՝ Սումեյե Էրդողանի եւ գործարար Լաթիֆ Թոփբաշի հեռախոսային ձայնագրությունը Իզմիր նահանգի Ուռլայի շրջանում կառուցվող առաձնատների մասին։ Ըստ թուրքական մամուլի, Սումեյե Էրդողանը Թոփբաշին ասում է, թե մայրիկի հետ նայել են առաձնատների նախագծերը եւ հավանել են առջեւի մեկ եւ հետեւում գտնվող առանձնատներ, սակայն դրանց մեջ ցանկանում են փոփոխություն անել։ Այս գործարարը ձերբակալությունից փրկվել էր ակն բանից հետո, երբ աշխատանքից ազատվել էր Թուրքիայի գլխավոր դատախազը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել