Tert.am-ը գրում է.
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետությունը վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետություն, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ժամանակավրեպ է համարում և իշխող ուժին առաջարկում է ոչ թե ՀՀ-ի անունը փոխել, այլ՝ վարած քաղաքականությունը։
«Պարոն Աշոտյանի նպատակը, եթե իսկապես պատմական արդարության վերականգնումն է ու Ցեղասպանության հետևանքների վերացմանն է ուղղված, ինչպես իրենք են սիրում ասել, կամ պահանջատիրությունն է վերաբերվում, դրա անելու ձևը ոչ թե հանրապետության անունը փոխելն է, այլ քաղաքականությունը փոխելն է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա և թվարկեց, թե ինչ է պետք իրականում անել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/01/27/kiromanoyan-ashotyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



