Վերջերս Երկրորդ համաշխարհայինի հետ կապված վերընթերցում եմ շատ բաներ: Նոր նայում էի Բուդապեշտի օպերացիան 44-45 թթ.-ի: Չեմ դադարում զարմանալ սովետական զորքերի «փառապանծ» անտաղանդությանը՝ հիրավի աննախադեպ ռազմական պատմության մեջ և «հերոսությանը» Արևելյան Եվրոպայի կանանց հետ պատերազմում (սա, բնականաբար, չի բացառում հակադիր կողմի քաղաքական ղեկավարության բացառիկ ապուշությունն ու անմարդկայնությունը): Մոտ երեք ամիս և երեք փորձ պահանջվեց, որպեսզի միայն թվային եռապատիկ գերազանցություն ունեցող սովետական զորքը գրավի Բուդապեշտը՝ հաղթահարելով գերմանացիների, հունգարների, խորվաթների և բոսնիացիների դիմադրությունը: Այսինքն, պայմանական 30 հոգով 3 օր տփել են պայմանական 10 հոգու, ու հազիվ կարողացել հաջողության հասնել: Սա սովորական է սովետական բանակի այդ թվերի օպերացիաների համար: Բնականաբար նաև սովետական զորքերն ունեցել են ավելի մեծ կորուստներ, չնայած ընդունված է համարել, որ հաղթող կողմի կորուստներն ավելի քիչ են լինում՝ հասկանալի պատճառներով: Ռազմարվեստի այդ օրինաչափությունը սովետը խախտել է միշտ: Մտնելով քաղաք՝ բնականաբար բռնաբարել են կանանց մեծ մասին, ինչպես որ ամենուր Գերմանիայում և նրա դաշնակից երկների տարածքում: Ըստ որոշ տվյալների, հունգարացի աղջիկներին բացի այդ առևանգել են շտաբեր ու շարունակել բռնաբարել նաև այնտեղ: Տվյալներ կան նաև, որ նույնիսկ չեզոք երկրների դիվանագիտական կորպուսի կանանց էլ են որոշ դեպքերում բռնաբարել, օրինակ, շվեդական ներկայացուցչությունից: Այս ամենի դետալներն, իհարկե, կարող են այս կամ այն չափով ստույգ կամ անստույգ լինել, բայց ընդհանուր պատկերն այնքան սովորական է, որ հիմնականում պետք է, որ ճիշտ լինի: Ասի, իմանաք, համենայն դեպս: )
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10203085385719791?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել