Եթե հաջողակ լինենք՝ կապրենք մինչև կբոլորի մեր 100 տարեկանը, սակայն բոլորին չէ, որ հաջողվում է ապրել մինչև այդ տարիքը: Կյանքից մեր սպասումներն ու ակնկալիքները տարբերվում են ըստ տարբեր հանգամանքների, ինչպես օրինակ, այն երկրի, որտեղ բնակվում ենք, ապրելակերպի, ազգակցական գեների և այլն: Ահա թե ինչու է լուսանկարիչ Կարստեն Թորմաելենի այս ֆոտոնախագիծն այդքան տպավորիչ: Բոլոր մարդիկ, ովքեր լուսանկարվել են Թորմաելենի ֆոտոնախագծում, լուսանկարվելու պահին արդեն իսկ 100 տարեկան են եղել:
Եվ, իհարկե, ամեն ինչ չէ նրանց կյանքում՝ ինչպես երիտասարդ ժամանակ էր, կամ էլ այնպես, ինչպես նրանք կցանկանային լիներ, սակայն այս մարդիկ շարունակում են դրական մնալ ու ընդունել իրենց տեղն այս աշխարհում: Նույնիսկ մի ամբողջ դար ապրելով` այս մարդիկ դեռևս լի են կյանքով ու կենսունակությամբ: Ահա թե ինչու լուսանկարիչն իր ֆոտոնախագիծը խորագրել է «Երջանիկ` 100 տարեկանում»: Լուսանկարները դիտեք ստորև:













