Life.panorama.am-ը գրում է.

Այդ օրվանից իմ կյանքն ամբողջովին նվիրեցի Տեր Աստծուն. Արմո

Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճանապարհը… Թե ո՞ւր կտանի այն, ցույց կտա ապագան… Life.panorama.am-ի այսօրվա հյուրը երգիչ ԱՐՄՈՆ է, ով իր գեղեցիկ արտաքինով ու նուրբ ձայնով գրավել է շատ հայուհիների…Սակայն ամիսներ առաջ կայացած  ամուսնությունից հետո լռեց… Այժմ նա վերադարձել է, կամ՝ վերածնվել՝ չգիտեմ… Ամեն դեպքում ինձ համար նա բացահայտվեց բոլորովին այլ կողից՝ լավ, թե վատ, դատեք ինքներդ…

-Նախկինում ավելի ակտիվ գործունեություն էիք ծավալումԻ՞նչն է ներկայիսպասիվության պատճառը:

-Ամուսնությունից հետո որոշեցի ժամանակս անցկացնել կնոջս, ընտանիքիս հետ: Նաև երկրից հաճախ էի բացակայում համերգների, միջոցառումների պատճառով…

-Հիմա արդեն վերադարձե՞լ եք աշխատանքային առօրյային:

-Այո, հիմա աշխատում եմ նոր երգերի վրա: Շուտով կնկարահանենք տեսահոլովակ: Նաև կպատրաստեմ ձայնասկավառակ…

-Ռեստորանումկամ որևէ ակումբում աշխատո՞ւմ եք:

-Այո, աշխատում եմ:

-Պատճառն ի՞նչն է, որ երգիչները, բացի բեմերից, նախընտրում են նաև այդ հաստատությունները:

-Այն, որ այդ մարդիկ ուզում են ապրել, իրենց ընտանիքները պահել: Այսօր կարելի է ասել, սա ապրելու միակ միջոցն է: Ինքներդ էլ տեսնում եք, որ համերգներ գրեթե չեն կազմակերպվում, չկան հետաքրքիր միջոցառումներ… Եվ գիտե՞ք ինչու… Որովհետև Հայաստանում շա՜տ քիչ մարդ է մնացել: Դա ցավալի փաստ է…

-Արմո, որպես նորաստեղծ ընտանիքի երիտասարդ ղեկավար, արդյոք այսօր երգիչը կարող է իր մասնագիտական աշխատանքով ընտանիք պահել:

-Դե, նայած ինչ երգեր են երգում: Եթե որոշել ես երգել այնպիսի երգեր, որոնք քեզ դուր են գալիս, բայց կոմերցիոն չեն, այդ դեպքում միգուցե դժվար լինի: Բայց եթե երգում ես այնպիսի երգեր, որոնց տակ մարդիկ լա՜վ քեֆեր են անում, բնականաբար կարող ես ընտանիք պահել, ու շատ ավելի լավ… Բայց դե ես բավարարվում եմ այնքանով, ինչքան որ ինձ Աստված տվել է… Փառք Աստծուն, որ ինձ տվել է այն ամենը, ինչ ունեմ…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել