Լուրջ հոգնեցնող է արդեն: Արդեն չես էլ ուզում ինչ-որ բան գրել, ասել: Վստահ ես, որ հերթական հակաեկեղեցական հիստերիայի հակադարձ պատասխանը կա, ու լավ է, որ Մայր Աթոռը սովորաբար ժամանակին տալիս է պատասխանը: Բայց դե մասսան նախընտրում է ականջները փակել ու հիստերիա գցել: Հարմար է էդպես (մեջբերում պինգվին Վինի խոսքերից)

Հիմա արդեն նժարի մի կողմում Կաթողիկոսն է, մյուսում՝ ինչ-որ թուրք շուն: Արդեն ամոթ էլ չի, ամոթն արդեն անցել է, սրա անունը ես չգիտեմ՝ ինչ դնել:

Իհարկե, ապրի «Երկիրը», իր դաշնակությունն արեց:

Մայր Աթոռը սրան էլ է արձագանքել:


Բայց դե էս էլ մի կողմ:

Կաթողիկոսին ու Էջմիածինը վիրավորելու առիթ բաց չեն թողնում, որպես կանոն, ընդդիմադիր առաջնորդներն (ինչն ի դեպ միանգամից տալիս է էդ առաջնորդների իրական պատկերն ու կերպարը) ու նրանց հետևորդները, և ընդհանրապես ազգիս լայն զանգվածները՝ ինչի՞ իմ վատ լինելու մասին մտածեմ, հենա կաթողիկոսի վրա կբարդեմ սաղ, ես էլ կշարունակեմ իմ ճշտով ապրել:

Էս հաղորդումը վաղուց է եթեր գնացել: Վաղուց մտքիս էր, որ դնեմ, բայց անընդհատ չէի ուզում անդրադառնալ էս զզվելի ու հոտած թեմային: Բայց քանի որ թուրքին վստահող ազգս նորից հարձակվել է իմ եկեղեցու ու իմ կաթողիկոսի վրա, դնում եմ էստեղ:

Իրականում հետաքրքիր է էս հաղորդման առաջին 15 րոպեն: Հատկապես, կարելի է նայել

ա. 08:30 րոպեից սկսած՝ հատուկ սուրբ Րաֆֆու, Ֆլեթչերի ու բարոն Բուդինի վկաների համար

«Վեհափառ հայրապետը հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանին» (ու թե ինչքան Ռիչարդի տղա ա Րաֆֆին, որ առանց գետինը մտնելու շարունակում էր, ոնց ասեմ, որ մեղմ լինի, անամոթաբար վերջին խոսքերն ասել Վեհափառի հասցեին):

բ. 11-րդ րոպեից սկսած՝ մարտի 1-ի թեմայի սիրահարների համար՝ սկսած Հրանուշ Խառատյանի խոսքից ու շարունակելով 13:30-րդ րոպեն, որտեղ տեր Վահրամն ասում է.

- Մինչև մարտի 1-ը Վեհափառը հրավիրել է ԼՏՊ-ին երկխոսության նախագահի հետ, նախագահի կողմից համաձայնությունը եղել է, մերժել է ԼՏՊ-ն
ու շարունակում.
- Չնայած, որ ԼՏՊ-ն նախապես մերժել էր ու ասել, որ չի ընդունելու Վեհափառին, վերջինս, անկախ ամեն ինչից, գնացել-հասել է նրա դուռը:

«Վեհափառը պիտի գնար Ազատության հրապարակ ընդդիմության առաջնորդի հետ», որ հանգստացներ ժողովրդին, բայց էդ առաջնորդը ԼՏՊ-ն էր, ու նրան ոչ թե խաղաղություն էր պետք, այլ քաղաքացիական պատերազմ ու արյուն:

Ու թող ամեն մեկն արդեն իր խղճի առաջ պատասխան տա՝ Րաֆֆի՞ ու ԼՏՊ է՞, որ իմանալով հանդերձ ճշմարտությունը, կշարունակի տեղի-անտեղի քարկոծել մարդուն, թե ինչ-որ ազնվություն կգտնի իր մեջ՝ ամաչելու ու գոնե մտքում, սուսուփուս, մենակ իր խղճի ու Աստծու առաջ ասի՝ մեղայ Տեր, բամբասել եմ անիմաստ ու զուր տեղը:


********************
«Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն...»

Էս ուղղակի, հա պտտվում էր գլխիս մեջ:

Տաք պահեք ձեզ, հայեր: Ցրտերը դեռ չեն անցել:

Ատանկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել