Թուլացած մարմինս ասես ծանրացրել է, կոպերս գամել աթոռին, կախել գլուխս և ստիպում է մտածել՝
-Ծխախոտս վառեմ:
-Ուժեղ է այն մարդը, և պարզապես մարդ է այն մարդը, ով չի մոռանա երբեք իր անցած օրերը: Չլինեին այդ օրերը, ոչ նա կլինե՜ր, ոչ էլ այն, ինչ նա ունի:
Մարդ ուժեղ է իր անցյալով, մարդու զենքը նրա բառերն են:
-Բայց այսօր ամեն ինչ փոխվել է:
Մա՜րդ, դու հորինեցիր քո տանջանքը, քո սերը, քո ցավը, երկնքից թափվող ջրին դու անուն տվեցիր, դու հորինեցիր ժամը, որ ուշանաս կամ գուցե մի քիչ շուտ գաս, դու հորինեցիր բառերն այս աշխարհի: Այսօր մարդիկ գեղեցիկ ու անփոխարինելի են անվանում այն զգացմունքը, որին տվեցին սեր անվանումը, փակելով աչքերը այն բանի վրա, որ այն ցավոտ է, որ այն թեև գեղեցիկ է, բայց մի՜շտ ցավեցնում է: Տեսնես ինչո՞ւ նրանք չտվեցին Սիրուն ցավ անունը, մի՞թե դա ավելի հավասար անուն չէ զգացածին:
Երբ մի սրտի մեջ ապրում են երկու հոգի՝ անհնար է առանց ցավ: Մարդը ի ծնե սիրում է լինել միակը, ունենալ ամե՜ն ինչ և չկիսել դա: Ինչքան էլ մարդիկ ասեն, որ պատրաստ են ամեն ինչի՝ իրենց սիրո համար: Ինչքա՜ն էլ գլուխ ջարդեն, հակառակվողին մեկ է, ամեն մարդ իր եսն է սիրում: Կհեռանա առանց մտածելու, երբ վիրավորվի իր սիրուց և չի մտածի, որ նա կատարյալ չէ, որ նա նույնպես կարող է վիրավորել: Կհեռանա միայն նրա համար, որ վիրավորվել է, որովհետև նա առաջինը իրեն է սիրում հետո նոր այն մարդուն, ում սրտում տեղ է զբաղեցրել: Կզգա, որ մի սրտի մեջ երկու հոգի չեն ապրի և դուրս կգա:
-Մա՜րդ, քո մասին ոչ բանաստեղծություն կգրվի, ոչ էլ պոեմ: Մարդը ինքը արդեն պոեմ է:
Մենք բոլորս:
Ես, դուք բոլորս առանձի՜ն-առանձի՜ն մեր հոգում ունենք սիրո մասին մե՜ծ պատկերացում, բայց ամեն ինչ կոտրվում է, երբ նրան, հենց այն մեկին, ով քո սիրելին է, տեղ ես տալիս քո սրտում, քո կյանքում: Սիրտը բաժանում երկու մասի, կյանքը բաժանում երկու մասի, իսկ նա զգալով նեղ պայմանները թողնում և հեռանում է:
Չէ՜, մի մեղադրեք ինձ այս մտքերի համար, բայց.
-Մարդ սիրում է առաջին անգամ, բայց մի՞թե վերջին: Մի՞թե վերջինն է լինելու այն սերը, որ նվիրում ես քեզ, քո հոգին, քո ամե՜ն վայրկյանը նրան: Մի՞թե վերջինն է լինելու նա, ում կասես սիրում եմ քեզ, և կսիրես ամբո՜ղջ հոգով, թե էլի՜ ու էլի՜ կգան սերեր:
-Ծխախոտից չորացան շուրթերս, մի բաժակ էլ գինի խմեմ ՝
Անգամ սերը, որ կատարյալ է կոչվում տեղ ունի հանդիմանություւների, իսկ որտեղ կա հանդիմանություն կատարելությունը, լու՜ռ հեռանում է:
Ես հիմա լրիվ սպանված եմ իմ մտքերից, թուլացա՜ծ:
Հավատում եմ, սիրում և սպասում, իսկ հետո՞.
- Զայրանում և դառնում վատը: Զայրանում նրանից, որ մարդ սիրել չկարողանալով սիրում է: Դառնում եմ վատը, որ այսքա՜ն չարացած եմ սուտ սիրո հանդեպ: Ոտքի տակ է տված այդ զգացումը, որին դուք տվեցիք սեր, իսկ ես ցավ անունը:
-Չէ՜, չէ՜ զգացածը նույնն է, բայց ես տվել եմ ուրիշ անուն նրան, քանի դեռ չկան աչքիս առաջ սիրո ապացույցներ:
-Գուցե ես կյանքում ամեն բան հորինել եմ, և պետք է թեթև ապրեմ:
Սերը զոհաբերություն է, սերը չունի պատճառ կամ բացատություն, եթե այն կա, ուրեմն մեկինն է: Չի կարող սերը լինել երկուսինը: Այսօր սերը դարձել է կամակորություն:
Սիրելով մարդիկ կուրանում են, գնում շա՜տ ու շատ քայլերի տեղին կամ անտեղի:
Եթե մի օր սիրեմ՝ հնարավոր է, որ փոխեմ այսօրվա մտքերիս ամբո՜ղջ բովանդակությունը, հնարավոր է, որ ես էլ գիշերները անքուն լինեմ, հնարավոր է, որ ներեմ աններելին, հնարավոր է՝ սիրեմ նրան, ով արժանի չէ, հնարավոր է՝ սիրեմ նրան, ում համար ես արժանի չեմ նրանը լինելու, բայց մինչ այդ ես նկատել եմ մի բան ՝
Անսովոր է, որ ես այսօր նկատել եմ դա, բայց.
-Կյանքը սիրուց ուժեղ է, կյանքն է ստեղծում սերը, բայց, ցավո՜ք, կյանքը շարունակելու համար սերը ծանր է:
Խելացի սիրելու համար խելքը քիչ է:
Ցտեսություն ...
Նյութի աղբյուր՝ http://henzo-manucharyan.blogspot.com/2014/01/blog-post_23.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել