Լավ հասկանալով հարցիս խիստ աղմակահարույց լինեը, այսուհանդերձ այն ուզում եմ դնել մեր հասարակության քննարկմանը և լսել փաստակված կարծիքներ: Ադրբեջանը քաղաքական ամենաբարձր մակարդակով բազմաթիվ անգամներ սպառանցել է ոչնչացնել Հայաստանը: Նույնն է անում նաև Թուրքիան (ոչ պաշտոնական մակարդակով): Ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը երբեք նրանց չի սաստել այդ հայտարարությունների համար: Անկախ ամեն ինչից երկու երկրների կողմից վարվող քաղաքականությունները կասկած չեն թողնում (գոնե ինձ համար), որ հարմար ռազմա-քաղաքական իրավիճակում չեն վարանի դա անել:
Հարց.
Եթե վերջ ի վերջո մենք ի վիճակի չենք լինելու պահպանել ռազմական հավասարակշռությունը (ժողովրդագրական, աշխարհագրական, նյութական և այլ պատճառներով) արդյո՞ք Հայաստանն ունի բարոյական իրավունք (առայժմ հարցը դիտարկենք միայն այս տեսանկյունից) ստեղծելու զանգվածային ոչնչացման զենք (մի կողմ ենք թողնում նաև կարողության հարցը) հակառակորդին զսպելու և սեփական քաղաքացիների կյանքն ապահովելու համար: Արդյո՞ք ցեղասպանություն տեսած ժողովուրդն իրավունք ունի ամեն միջոցով կանխել հնարավոր ցեղասպանությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ara.papian.mv/posts/284450254986781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել