«Smile» երգի երաժշտության հեղինակը Չարլի Չապլինն է: 1936թ.-ին երաժշտությունը հնչել է Չապլինի «Նոր ժամանակներ» ֆիլմում՝ որպես սաունդթրեք, իսկ արդեն 1954թ.-ին երաժշտության համար տեքստ է գրվել Ջոն Թյորների և Ջեֆրի Պարսոնսի կողմից: Երգն առաջին անգամ կատարել է Նեթ Քինգ Քոլը: Հետագայում այն կատարել են նաև բազմաթիվ այլ երաժիշտներ, այդ թվում Մայքլ Բուբլեն, Էրիկ Կլեպտոնը, Սթիվի Ուանդերը, Նատալի Քոլը, Մայքլ Ջեքսոնը և այլք:
Ստորև դիտեք «Նոր ժամանակներ» ֆիլմից փոքրիկ հատված՝ Նեթ Քինգ Քոլի կատարմամբ, «Smile» երգի ուղեկցությամբ: Երգի բառերի թարգմանությունը տեսանյութի ներքևում:
Ժպտա՝ չնայած սիրտդ ցավում է,
Ժպտա նույնիսկ, եթե այն կոտրվում է:
Երբ երկինքն ամպերով է պատված, դու կհաղթահարես,
Եթե վախիդ ու տխրությանդ միջից ժպտաս:
Ժպտա, ու միգուցե վաղը
Դու կտեսնես արևը քեզ համար շողալիս:
Պայծառեցրու դեմքդ ուրախությամբ
Թաքցրու տխրության բոլոր հետքերը,
Նույնիսկ եթե խեղդում են արցունքները,
Այդ ժամ պետք է շարունակել փորձել ժպտալ,
Ի՞նչ օգուտ կա արցունքներից,
Դու կտեսնես, որ կյանքն արժե ապրել,
Եթե դու պարզապես ժպտաս:
Այդ ժամ պետք է շարունակել փորձել ժպտալ,
Ի՞նչ օգուտ կա արցունքներից,
Դու կտեսնես, որ կյանքն արժե ապրել,
Եթե դու պարզապես ժպտաս: