Սիֆակիսը քրտնաջան աշխատում էր, մի քանի անգամ փրկեց իրավիճակը, սակայն նա էլ անկարող էր հետ մղել Լամի հեռահար կրակոցը: Գոլից հետո թվաց, որ արդեն ամեն ինչ կհեշտանա և դա կարծես թե տրամաբանական էր, քանի որ հույները ընդամենը մի քանի անգամ էին անցել դաշտի կենտրոնը:
Ընդմիջումից հետո հույները միանգամից երկու փոփոխություն արեցին: Եվ նոր գոլերի հնարավորություն կար, սակայն անակնկալ կերպով գերմանացիները բաց թողեցին կտրուկ հակագրոհ, որից հետո Սամարասը հավասարեցրեց հաշիվը: Սա սառը ցնցուխ էր, բայց Գերմանիան արագ վերականգնեց ստատուս քվոն: Եզրից կատարած փոխանցումը շեշտակի հարվածով եզրափակեց Խեդիրան՝ 2:1
Դրանից հետո հույները հավանաբար հասկացան, որ այլևս ուժերը չեն բավականեցնի խաղը փրկելու համար: Արդյունքում Քլոզեն իր շանսը բաց չթողեց՝ 3:1, որից հետո տրիբունայում տեղ զբաղեցրած Անգելա Մերկելը հանգիստ շունչ քաշեց: Իսկ երբ Ռոյսը խփեց չորրորդ գնդակը, այստեղ շատ ուրախացավ Լյովը, քանի որ իր կողմից վստահված ֆուտբոլիստը արեց այդքան կարևոր գործը:
Խաղավերջում հույներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, երբ Սալպինգիդիսը իրացրեց 11 մետրանոցը:
Գերմանիա - Հունաստան 4:2 (1:0)