Արիստոտելը Ալեքսանդր Մակեդոնացուն խրատ է տալիս.
- Գաղտնիքդ երբեք մի ասա երկու մարդու, քանի որ այն բացվելու դեպքում դու հետո չես կարող իմանալ` ով է դրանում մեղավոր:Եթե դու երկուսին էլ պատժես, ապա կվիրավորես նրան, ով կարողացել է պահել գաղտնիքը: Իսկ եթե ներես երկուսին էլ, նորից կվիրավորես անմեղին, քանի որ նա քո ներման կարիքը չունի:
***
Արիստոտելը Ալեոսանբդր Մակեդոնացուն խրախուսում էր.
-Զգույշ վարվիր քո մարտիկների հետ, որպեսզի նրանք քո մասին վատ բան չմտածեն: Չէ որ երբ մեկի մասին վատ ես մտածում, հեշտ է նաև նրա մասին վատ բան ասել, իսկ հետո էլ վատ վարվել նրա հետ:
***
Արիստոտելն ասել է.
-Խելքի պակասությունից հիմարը չի վշտանում ճիշտ այնպես, ինճպես հարվածը չի զգում ձեռքը խրված փուշը:
***
Արիստոտելին հարցնում են.
-Դու ինչով ես տարբերվում մարդկանց մեծամասնությունից:
-Նրանք ապրում են ուտելու համար, իսկ ես ուտում եմ ապրելու համար,- պատասխանում է փիլիսոփան:
***
Մի անգամ Արիստոտելին հարցնում են.
- Ինչու նախանձողները միշտ դառնացած են ինչ-որ բանից:
-Որովհետև նրանց տանջում են ոչ միայն իրենց անհաջողությունները, այլ նաև ուրիշների հաջողությունները,- պատասխաում է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել