Վերադառնում ենք ազերբառանների կրակոցներից տուժած այգեպարցի Լիանայի մոտից: Գնացել էինք տեսակցության` մեր հետ տանելով լիքը ու բազմազան նվերներ, մեր ու մեր ընկերների կողմից՝ սկսած քաղցրավենիքից, մինչև գրքեր և կոսմետիկա:
Իմանալով, որ Լիանան սիրում է երգել, Մյուզիքլենդ խանութը Լիանայի համար մեր հետ ուղարկել էր կիթառ (որը պարզվեց Լիանայի մանկության երազանքն էր) և միկրոֆոն, իսկ 
Շուշան Պետրոսյանն ու Սոֆի Մխեյանը` իրենց կողմից մակագրված անվանական նվերներ;)

Մեր ընկերներից Անիի ընկերուհի Անին էլ ամբողջ գիշեր չէր քնել, և տորթ էր թխել Լիանայի համար, որ առավոտյան թարմ տանեինք մեր հետ, որի վրա գրված էր «Շուտ ապաքինվիր, մեր սահմանապահ ընկեր»:



Բերդ քաղաքից էլ գնեցինք գույնզգույն փուչիկներ՝ տոնական տրամադրությունն ապահովելու համար: 

Լիանայի տրամադրությունն ընտիր էր, վախի ոչ մի նշույլ, ոչ մի հետք: Ասում, խոսում էր, ծիծաղում, ասես ոչինչ էլ չէր եղել: Այլ կերպ չէր էլ կարող լինել. Լիանան զինվորականի աղջիկ է, և նրան ոչնչով չեն վախեցնի նենգ, ստոր, բայց վախկոտ ազերբառանները, որոնք ռիսկ են անում կրակել միայն մութն ընկնելուց հետո:

Մենք արդեն գիտեինք, որ երկու քույր ունի, երբ պատմում էր, որ եղբայրը ծառայում է, հարցրեցիք «դվայորդնի» եղբոր մասին է պատմում արդյո՞ք, ասաց, «իմ բոլոր եղբայրն ու քույրերն էլ հարազատի պես են, մենք իրար հարազատի պես ենք սիրում, շատ կապնված ենք իրար հետ»:

Լիանայի ծնողների հետ կարելի է ժամերով խոսել ու հիանալ և հպարտանալ այդ մարդկանց վեհությամբ և գաղափարներով: Հայրենասիրությունն ուղղակի բխում էր նրանց սրտից, հայրենասիրությունն ուղղակի անբաժան էր նրանցից:

Եթե սրանից հետո մի ՀԱՏ «հայ» «լրագրող» մի քանի ավել դիտման կամ «լայքի» համար գրել ա, որ որևէ հայկական գյուղի գեթ մեկ բնակիչ լքում ա իր հայրենի տունն ինչ-որ կրակոցների պատճառով, ուրեմն այդ «լրագրողը» թուրքի լամուկ ա:

Պետք ա տեսնեիք՝ ինչքան խիզախ են սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ` ի դեմս Լիանա Անիկյանի, ով վիրավորվելուց հետո անգամ այլ տարբերակ չի տեսնում, քան իր հայրենի գյուղում, իր հայրենի տանն ապրելը:

Այդ մարդիկ հերոսներ են, այդ մարդիկ իրենց տունը կռվի տարիներին չեն լքել, ու հիմա, մի քանի կրակոցի պատճառով, չեն լքելու ՀԱՍՏԱՏ:

Իսկ Լիանան ոչ միայն հերոս ա ու գեղեցկուհի, այլ նաև անկրկնելի ձայն ունի, և մեզ համար երգել ա. երգի ձայնագրությունն aysor.am կայքում կտեղատեղադրվի, որ Դուք էլ լսեք;))

Հ.Գ. Նկարներ չկան, որովհետև նկարել չէր կարելի, իսկ մենք էլ պապարացի կամ «ռեյտինգամոլ լրագրող» չէինք, որ թաքուն նկարեինք մի քանի ավել լայքի կամ քլիքի համար. մենք գնացել էինք Լիանային տեսնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել