- Հիշեք, որ մարդու անունը իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բառն է ցանկացած լեզվով:
- Եղեք լավ ունկնդիր: Խրախուսեք ուրիշներին՝ խոսելու իրենց մասին:
- Գործերը խոսում են ամեն տեսակ խոսքերից բարձր, իսկ ժպիտն ասում է.«Դուք ինձ դուր եք գալիս: Դուք ինձ երջանկացնում եք: Ես ուրախ եմ ձեզ տեսնել»:
- Դուք պետք է ուրախանաք մարդկանց հետ շփվելիս, եթե ուզում եք, որ մարդիկ ուրախանան ձեզ հետ շփվելիս:
- Ձեր երևակայության մեջ պատկերացրեք այն ընդունակ, հաջողակ մարդուն, ինչպիսին որ կուզենայիք լինել, և ձեր մտքերը ժամ առ ժամ կդարձնեն ձեզ այդպիսին: Միտքը մեծագույն ուժ է:
- Եթե ցանկանում եք բարեկամներ ձեռք բերել, եկեք մարդկանց ողջունենք ուրախությամբ և խանդավառությամբ: Կիրառեք այդ նույն մեթոդը, երբ որևէ մեկը զանգահարել է ձեզ: «Ալլո» բառը այնպես արտասանեք, որ զրուցակիցը մտածի, թե դուք գոհ եք, որ ինքը ձեզ զանգահարել է:
- Եթե միայն ջանանք մարդկանց վրա տպավորություն թողնել և նրանց հետաքրքրել մեզնով, ապա երբեք չենք ունենա շատ, իսկական, անկեղծ, բարեկամներ: Բարեկամները, իսկական բարեկամները, այդպես չեն ձեռք բերվում:
- Ցանկացած հիմար կարող է քննադատել, դժգոհել, և դատապարտել, և նրանց մեծամասնությունը այդպես էլ անում է:
- Մեծ մարդու մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իր վերաբերմունքում:
- Մարդկանց պարսավելու փոխարեն փորձենք հասկանալ նրանց: Փորձենք պատկերացնել, թե ինչու են նրանք վարվում հենց այսպես և ոչ այլ կերպ:
- Ինչպիսի արտահայտություն էլ օգտագործեք, երբեք չեք կարողանա ասել այնպիսի մի արտահայտություն, որ ձեզ չբնութագրի:
- Շողոքորթել նշանակում է ասել մարդուն հենց այն, ինչ նա մտածում է իր մասին:
- Այն մարդը, որ չի հետաքրքրվում իր եղբայրակիցներով, ամենամեծ դժվարությունն է կրում կյանքում և ամենամեծ վնասն է հասցնում շրջապատողներին: Հենց նման մարդկանց միջավայրում են հայտնվում ձախողակները:
Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2014/01/blog-post_2080.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել