Այսօր կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավի (Խավիեր) Հերնանդեսի ծննդյան օրն է: Չավին ծնվել է 1980 թվականի հունվարի 25-ին Կատալոնիայի Տերրասե քաղաքում։ Չավին ֆուտբոլային իր ողջ կարիերայի ընթացքում խաղաղել (մինչ օրս) միայն «Բարսելոնայում»: Համարվում է ակումբի սիմվոլներից մեկը: Չավին եկավ Լա Մասիա, որը Բարսելոնայի երիտասարդական ակադեմիան է, 11 տարեկան հասակում։ Նա իր դեբյուտը նշեց Մալյորկա ԱՄԱ-ի դեմ սուպերգավաթային խաղում, որը տեղի ունեցավ 1998 թվականի Օգոստոսի 18-ին։ Նա խաղացել է 673 խաղ, խփել է 82 գոլ և 180 գոլային փոխանցում է կատարել 50 ֆուտբոլիստի։ Չավին Բարսելոնա ՖԱ-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը խաղացել է 150 միջազգային հանդիպում։ Նա Բարսելոնայի լավագույն կիսապաշտպաններից է ողջ պատմության մեջ և ամենաարդյունավետ փլեյ մեյքերը։ 

Չավին Իսպանիայի կողմից հաղթել է Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը 1999թ, 2000թ. Օլիմպիադայում Չավին իր հավաքականի հետ նվաճել է Արծաթե մեդալը։ 2000 թվականից սկսած նա խաղացել 130 խաղ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում, և արդեն համարվում է հավաքականի մեծ հաջողությունների ազդեցիկ գործիչ։ Նա ունեցել է առանցքային դեր 2010 թվականի Աշխարհի առաջնության, ինչպես նաև 2008 եւ 2012 թվականների Եվրոպայի առաջնությունների, Իսպանիայի հաղթանակներում։ Խաղալով Բարսելոնա ֆուտբոլային ակումբում՝ Չավին դարձել է Չեմպիոնների Լիգայի 2009 թվականի եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ։

Չավին ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է իսպանական ֆուտբոլի պատմության մեջ: Նա նաև պարբերաբար ընդգրկվել է աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմում: 

Չավին համարվում է աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել