Facebook առաջատար կայք, ես կասեի սոց-կայքերի պապա, մամա, քույր, եղբայր, ինֆորմացիայի աղբյուր, վիրտուալ շփում, նոր ընկերներ միգուցե նաև երազներիդ ասպետ կամ արքայադուստր...այնքան շատ օգտակար հատկանիշներ է ամփոփում իր մեջ այս կայքը, որ մյուս սոցիալական կայքերը պարզապես աչքիդ չեն երևում, մարդիկ միլիոնններ են աշխատում մեր իսկ առօրյա շփման շնորհիվ..առավոտյան արթնանալուն պես առաջինը ոչ թե գնում ես լոգարան այլ համակարգիչն ես միացնում և եթե նույնիսկ նամակ էլ չունես դու անընդմեջ այցելում ես: Արկածախնդիր և ինչու՞ ոչ պարապ ժամանակդ լրացնելու լավ միջոց է, բայց արդյոք մենք նկատում ենք դրա վատ և լավ կողմերը..իսկ զգացել եք թե ինչ հաճելի թեթևություն է իջնում ձեր ուսերից երբ ջնջում եք ձեր պրոֆայլը, կարծես կապանքներից ազատվեք, նոր շունչ իջնի ձեզ վրա....Վաղուց էի մտածում Facebook-ի վատ և լավ կողմերի մասին՝ լավերը շաաատ են, բայց վատերն էլ չեն զիջում իրենց տեղերը: Եվ այսպես վատ կողմերից ես որոշեցի առանձնացնել մի թեմա Facebook-յան շփում ընկերոջդ հետ, խոսքը սիրելիիդ մասին է, այո՛, սկզբում բոլորն էլ կասեն «Ինչի՞ մասին է խոսքը, մենք իրար շատ ենք սիրում և այլն» բայց մասնագետների պնդմամբ և ինչու՞ ոչ նաև իմ անձնական փորձից կասեմ, որ իրոք չարժե ընկերոջդ հետ շփվես Face-ով՝ հաղորդագրություններ հղել, պոստերը լայքել, կամ ամեն ժամը մեկ պրոֆայլ այցելել՝ վերահսկելու կամ խանդելու պատճառով, Էլ չեմ ասում, որ նա մի բան է գրում ու դու մի անգամից ենթադրում ես, որ դա քեզ էր ուղղված, օրինակ "I'm tired of you"... ի՞նչ կմտածես դա կարդալուց հետո, կամ եթե գրեր անանուն «Զզվեցնում ես» հաստատ դա տեսնելուց կմտածես « ու՞մ էր դա ուղղված, իսկ եթե ինձ» ու վերջ կսկսեն ավելի խորը փնտրտուքները, լարվելը, միմյանց հետ ակնարկներով խոսելը, և սա ես փոքրիկ օրինակ եմ բերում լինում են ավելի ծանր հետևանքներ:
Բացի դա մեզնից շատերը ստատուս գրելու սիրահար են և դա հանգեցնում է նրան, որ դառնում ենք պարզ և հասարակ մեր սիրելիների աչքերում, գաղտնիք մնալը արդեն դառնում է դժվար:
Իսկ ինչ ես զգում երբ նրա էջին ուրիշ աղջկա կամ տղայի կողմից պոստ ես տեսնում, միթե՞ խանդ չի առաջանում, կամ մտքերի տեղատարափ..
Միշտ զարմացել եմ, երբ սիրահար զույգերը ամեն ժամ մեկը մյուսի էջին ստատուս են գրում «Ես քեզ սիրում եմ », «Կյանքս», «Գժվում եմ քեզ համար» ու նմանատիպ բաներ, չէ', սխալ չհասկանաք ես դեմ չեմ, գեղեցիկ է երբ կողքից դա տեսնում եմ, բայց միթե՞ չէք ձանձրանում անընդմեջ նույն մեթոդներից, ավելի լավ չէ այդքան գրելուդ փոխարեն մեր հին գեղեցիկ ավանդույթին համապատասխան նամակ գրես ձեռագիր՝ ավելի ռոմանտիկ, կամ մի վարդ նվիրես, որի վրա գրված կլինի քո այդքան հուզիչ ստատուսից բառեր, և դա հենց կլինի գեղեցիկը, ցանկալին ձեր անձնական գաղտնիքը, ոչ մեկ չի իմանա, այդ մեկը ձերն է, ձեր փոքր ուրախությունը իսկ միգուցե մեկի համար շատ էլ մեծ...ամեն ինչ ձեր ձեռքերում է...Եվ ամենավերջում sms, mms գրելը շատ տարածված է և հարմար, նույնը face-ում, հաղորդագրություններով շփվելը պրակտիկ է, սակայն ոչ ընկերոջդ կամ ընկերուհուդ հետ, հիմարություն է սոց-կայքով սեր խոստովանելը, կամ էլ բաժանվելը, դա նույնիսկ ծիծաղելի է և միառժամանակ ցավալի....նամակագրությամբ չես կարող սերդ լիարժեք մատուցել, խոսել անվերջ, հիանալ նրա աչքերով, նրա ժպիտով, նրա իրական կյանքում ավելի զվարճալի և ցանկալի լինելով: Բոլորս էլ տարբեր ենք իրական և սոցիալական կայքերում, երբեմն նույնիսկ անճանաչելի, մեր գրածը զրուցակիցը կարող է շատ հեշտությամբ սխալ հասկանալ, պատկերացնում եք ինչ խնդիրների առջև կարող եք կանգնել...և այսպես շարունակ, կարելի է երկար խոսել այս խնդրի մասին, բայց իմ խորհուրդն է անցնել մեր հին ավանդական մեթոդներին՝ զանգի՛ր, զանգիր և ասա ինչքան ես նրան սիրում՝ դա նրան ավելի հաճելի կլինի,քան facebook-ամոլ հասարակությանը և դուք էլ խնդիրներից ինչ-որ չափով ապահովագրված կլինեք: Ապրեք իրական կյանքով...
Նյութի աղբյուր՝ http://kaktus-story.blogspot.com/2012/06/facebook.html?spref=fb
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել