1in.am-ը գրում է.

ԱՄԷ-ի նախագահը՝ 66-ամյա շեյխ Խալիֆ բեն Զեյդ Ալ-Նահայանը, կաթված է ստացել: Նրան հոսպիտալացրել են: 

«Բժիշկների վիրահատական միջամտությունից հետո նրա վիճակը կայունացել է»,- ասվում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: 

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Շեյխ Խալիֆը ԱՄԷ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2004թ.-ից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել