1. Մարդ պետք է լինի իր կամքի տիրակալն ու իր խղճի ստրուկը: Էբներ Էշենբախ
2. Խիղճն օժտված է հիվանդագին բարձր դյուրազգացությամբ: Կարելի է օգտվել խղճից, սակայն երևակայության ու ստամոքսի նման չի կարելի ծանրաբեռնել նրան: Սթիվենսոն
3. Ամենալավ զարդը մաքուր խիղճն է: Ցիցերոն
4. Համաշխարհային խղճի աչքը սրատես է: Հյուգո
5. Խիղճը ներքին ձայն է, որ նախազգուշացնում է, թե մեզ ինչ-որ մեկը հետևում է: Մենքեն
6. Իրենց հեղինակության մասին մտահոգվում են շատերը, իսկ խղճի մասին քչերը: Պուբիլիոս Սիրոս


7. Խղճի վերքերը երբեք չեն սպիանում: Պուբիլիոս Սիրոս
8. Խիղճը պատժում է նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում: Պուբիլիոս Սիրոս
9. Ապրիր քո խղճի հետ հաշտ, և թող մարդիկ ասեն ամեն բան, ինչ ուզում են: Սերվանտես
10. Խիղճը հազար վկա արժե: Քվինտիլիանոս
Եթե ուզում ես հանգիստ քնել, անկողին մտիր մաքուր խղճով: Ֆրանկլին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել