«Հայաստանում հացի խնդիր կա». Կարգին Հայկոն ու  КВН-ի Արտակը շրջիկ ճաշարան են կազմակերպել (Տեսանյութ)Aravot.am-ը գրում է.

«Կարգին սերիալ»-ից հայտնի Հայկ Մարությանը եւ «Նոր հայեր» КВН-ից Արտակ Գասպարյանը սոցիալապես անապահով Երեւանի 200 քաղաքացիների ուղիղ մեկ տարի ուտելիքով կաջակցեն: Ծրագիրը սկսել է այս տարեսկզբից եւ իրականացվում է Քանաքեռում եւ Հյուսիս Ավանում: Հայկ Մարությանի խոսքով, շրջիկ ճաշարանը իրենց միջոցներով են կազմակերպել: «Հայաստանում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ շատ քաղաքացիներ, ընտանիքներ օրվա հացի խնդիր ունեն լուծելու: Մեր ընտանիքը Ռուսաստանում բնակվող մեր ընտանիքի ընկերոջ Արտակ Գասպարյանի հետ որոշել ենք աջակցել այդպիսի քաղաքացիներին: Արտակը այժմ ապրում եւ աշխատում է Ռուսաստանում, այնտեղ խոշոր կինոպրոդյուսեր եւ բիզնեսմեն է: Մի օր Մոսկվայում Արտակի հետ զրուցում էինք Հայաստանի սոցիալական ծանր վիճակի մասին եւ որոշեցինք ոչ միայն բողոքել, այլեւ կոնկրետ գործել: Որոշեցինք ստեղծել այս շարժական ճաշարանը, որը կհեշտացնի մեր շատ քաղաքացիների օրվա հացի խնդրի լուծումը»,- ասաց Հայկ Մարությանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել