«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մեր առաջարկությունը, բնական է, որ քննարկումների առարկա է դարձել: 

Սակայն քննարկումներին զուգահեռ տեղի ունեցան նաև իրականությանը չհամապատասխանող պնդումների և ապատեղեկատվության տարածման փորձեր:

Մասնավորապես, ցանկանում եմ կրկին շեշտել, որ օրենքի լրացումը չի նախատեսում գրավի պայմանի գործարկում միջպետական և միջկառավարական համաձայնագրերով արտերկրի բուհերում սովորող ուսանողների համար: 

Տվյալ ուսանողների տարկետման առանձնահատկությունները և պայմանները կսահմանվեն ՀՀ կառավարության կողմից համապատասխան կարգով, որի նախագիծը, իդեպ, նույնպես հասանելի կլինի հանրային քննարկումների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել