
ՄԱՐԴ, ով սովորեցնում է իր մարդկայնությամբ, ով ապրում է ուրիշներով և ուրիշ է իր ՄԱՐԴ տեսակով, Մարդ, ով չի նստում և միայն բողոքում, ով գործում է, ով գիտի արժեքը իր քաղաքացիների, ով ինքը ՔԱՂԱՔՑԻ է, ով հոգատար է ու բարի, ով չի աշխատում միլիոններ, բայց պարգևում է ջերմություն միլիոններից ավելի թանկ: Ուղղակի պետք է տեսնել իրեն սնունդ բաժանելիս. նման հոգատարություն, նրբանկատություն, կազմակերպվածություն և նման գործին լրջություն ՉԿԱ: Ես իմ առջև տեսնում եմ ԸՆՏԱՆԻՔ, որն ինձ համար օրինակ է, որտեղ կա ՍԵՐ ու այնքան շատ ՍԵՐ, որ նվիում են ԲՈԼՈՐԻՆ, կան ԸՆԿԵՐՆԵՐ, որոնք սրտացավ են, որոնք սատարում են անմնացորդ, բայց տալով ամեն մնացորդ, հպարտանում եմ, որ նրանց կողքին եմ, որ ՆՐԱՆՑ կողքին ենք, որ մեր չնչին ներդրումով կարողանում ենք օգնել: Տեսեք նրան սնունդ բաժանելիս, նա հավասար է բոլորին, նա ՄԵծ է իր ՄԱՐԴ տեսակով, բայց հավասար իր պահվածքով, ում համար կապ չունի մարդկանց գրպանը, սեռը, տարիքը, կարգավիճակը, ով ապրում է բոլորի ցավով և ցավում բոլորի համար...