Տաղանդավոր ոսկերիչը, ում աշխատանքները հազարավոր դոլարներ արժեն, պատմել է, թե ինչպես է կարողանում ստեղծել հիասքանչ զարդեր՝ չնայած նրան, որ առանց մատների է ծնվել:

Սոմերսեթ քաղաքում գտնվող իր արհեստանոցում 48-ամյա Աննետ Գեբբեդին նուրբ մատանիներ, ականջօղեր և թևնոցներ է ստեղծում՝ զարդարելով դրանք ադամադներով, ծիածանաքարերով և այլ թանկարժեք քարերով:

Женщина без пальцев стала одним из лучших ювелиров Великобритании

Ընդ որում, ոսկերիչը չի օգտագործում ոչ մի հատուկ գործիք և ասում է, որ չի պատկերացնում, թե մատներ ունեցող մարդիկ ինչպես են կատարում նույն աշխատանքը:

 

11.jpg

«Ես ինձ անդամալույծ չեմ համարում, բայց հասկանում եմ, որ մարդկանց զարմացնում է, որ ես կարող են ոսկերչական զարդեր ստեղծել: Զարդերի ստեղծումը շատ նուրբ աշխատանք է, և մարդիկ դժվարությամբ են կարողանում հավատալ, որ դրանք ես եմ ստեղծել, ինչպես նաև նրանց մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում իմ առօրյա կյանքի վերաբերյալ»,- պատմում է Աննետը:

Գեբբեդին ոսկերչություն է սովորել դեռ դպրոցից, որը ավարտելուց հետո ընդունվել է Հատտոն Գարդեն քոլեջ և ոսկերչություն է սովորել Լոնդոնի լավագույն ոսերիչների մոտ: Նա Սոմերսետ է տեղափոխվել 24 տարի առաջ և ներկայումս համարվում է Մեծ Բրիտանիայի լավագույն ոսկերիչներից մեկը:

3.jpg

«Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչպես վերաբերվել սեփական անձին, և ինձ համար բոլորովին սարսափելի չէր այն փաստը, որ առանց մատների եմ ծնվել: Ես երբեք դրանք չեմ ունեցել և սովորել եմ ապրել առանց մատների»,- ասում է Աննետը:

Ոսկերիչը կաշվե թևնոց է կրում, որի վրա ամրացնում է անհրաժեշտ գործիքը: Աննետը խոստովանել է, որ միշտ մեծ սիրով է պատասխանում հետաքրքրասեր երեխաների հարցերին:

4.jpg

Женщина без пальцев стала одним из лучших ювелиров Великобритании

«Նրանք պետք է մանուկ հասակից հասկանան, որ դա նորմալ երևույթ է, և որ աշխարհում տարբեր մարդիկ են ապրում»:

5.jpg

7.jpg

8.jpg

9.jpg

Աննետի ստեղծած ամենաթանկ զարդը դեղին և սպիտակ ոսկուց պատրաստված և ծիածանաքարով ու ադամանդներով պատված 18 կարատանոց մանյակն է, որը նա ստեղծել էր իր համար, որպեսզի տոնի իր ոսկերչական գործունեության 21-ամյակը: Այդ զարդն արժե մոտավորապես 40.000 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել