Այսօր թեև մառախուղի պատճառով և այն պատճառով, որ փողոցներում գրեթե մարդ չկար, տեղափոխեցինք «Վճարում ենք 50 դրամ» ակցիան, սակայն ես հասցրի մի քանի երթուղայիններում մի կարգիիիիիին ագիտացիա անել, երիտասարդներից շատերը հենց այդ պահին միացան և վճարեցին 50 դրամ: Ժողովուրդը լիարժեք պատրաստակամ է գնալ այդ քայլին, ուղղակի խղճում են վարորդներին, այն նույն վարորդներին, ովքեր մի տարի առաջ ցույցեր էին անում, թե բարձրացրեք ուղեվարձը, որ պլանը կատարենք, այն նույն վարորդներին, ովքեր երթուղայինի մեջ ժամերով քննարկում են իրենց ընտանեկան խոհանոցը ամենագռեհիկ լեքսիկոնով, այն նույն վարորդներին, ովքեր հաշմանդամներին չեն վերցնում իրենց երթուղայինի մեջ: Կներեք, բայց այս պահին վարորդին ոչ թե խղճալու պահն է, այլ վարորդին թմբիրից հանելու, որ այն նույն պերճախոսությամբ, որ ինձ մոտ են բողոքում իրենց գծատերերից, նույն պերճախոսությամբ հենց գծատերերի առջև բողոքեն: Ամիսներ առաջ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը սպառնում էր դեմարշ անել. կանեք, բա չեք անի, շուտով կիմանաք՝ դեմարշը որն է: Մյուս շաբաթ, անկախ եղանակային պայմաններից, ինտենսիվ անցկացնում ենք «Վճարում ենք 50 դրամ» ակցիաների շարքը: Խղճացեք առաջին հերթին ձեզ և ոչ վարորդներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/226008704249407?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել