Lragir.am-ը գրում է.

Ժնևում՝ ՄԱԿ եվրոպական բաժանմունքի շտաբ-բնակարանում, երեք տարվա ընթացքում առաջին անգամ բանակցությունների սեղանին են նստել Սիրիայի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները:

Սիրիական երկու պատվիրակություններն այժմ համատեղ հանդիպում են անցկացնում ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի միջնորդությամբ:

Սիրիայի իշխանական պատվիրակության ղեկավարն ԱԳ նախարար Վալիդ Մուալեմն է, իսկ ընդդիմադիրներին գլխավորում է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի քաղբյուրոյի անդամ Հադի ալ-Բահրան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել