Panorama.am-ը գրում է.
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ-ի հունվար-դեկտեմբերին 2012թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.5%-ով, իսկ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ` 19.5%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-դեկտեմբերին 2012թ-ի համետատ աճել է 6.8%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները աճել են 4.7%-ով:
Ըստ ԱՎԾ-ի` 2013թ-ին մեր երկրում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 7.1%-ով և կազմել 918,6 մլրդ դրամ:
Մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն` նախորդ տարի շինարարության ոլորտում գրանցվել է 8.1%-ի անկում:
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա 2013թ-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ածավալներն ավելացել են ընդամենը 1.2%-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



