Դե, որ Մարիան դեմ չի, որ իրան PR եմ անում՝ անկախ էտ անտերի սեւ գույնից, շարունակեմ մեջբերումներս, կիսվեմ մարդկանց հետ այս զմրուխտներով :)
Երեկվանից Երևանում առատ տեղումներ են։ Երևանի քաղաքապետարանը առանց ջանք խնայելու մաքրում է, որքան որ հնարավոր է
[... այստեղ փոցխի մասին ա, արդեն գրել եմ...]
Բայց, մարդ արարածն ամեն դեպքում շատ տարօրինակ է; Ձյունը մաքրում են, ասում են, ինչու եք մաքրում, մեր երեխաները չեն հասցնում ձնագնդիկ խաղալ, մենք ուզում ենք սպիտակ ձյուն տեսնել։
Ժողովուրդ, հիմա հասկացաք, ինչի ձյունը չեն մաքորւմ: ԲՈղոքներ ա եղել, որ երեխեքը չեն հասցնում ձնագնդիկ խաղան: Սենց երեխու ձեռքից գալիս հավաքում են: Երեխեն մի ձնագնդիկը գցում ա, ու կռանում որ մյուսը վերցնի՝ վերջ, չկա արդեն ձյուն բալիկ ջան: Բա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: