Lragir.am-ը գրում է.
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ուկրաինային մասնատում է սպառնում: Այս մասին նա հայտարարել է Սեյմում, տեղեկացնում է Լեհական ռադիոն:
«Այս պնդումը շատ երկիմաստ է, երբ այն հնչում է մի մարդու շուրթերից, ով պատասխանատվություն է կրում գործերի նման դասավորության համար: Մենք չենք կասկածում, որ նախագահ Յանուկովիչի վարչակազմի գործողությունները և նրա պահվածքը հանգեցրել են այս կրիտիկական պահին, երբ ուկրաինական պետության միասնությունը հարցականի տակ է»,- ասել է Տուսկը:
Վարչապետը հայտարարել է, որ իրենք աջակցում են Ուկրաինայի եվրոպական ընտրությանը, սակայն ավելացրել է, որ ուկրաինացիներին «երկար երթ» է սպասվում:
Նրա խոսքով, ներքին պայքարով պառակտված Ուկրաինան վաղ թե ուշ խնդիր է դառնալու ողջ տարածաշրջանի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/94050
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



