Ա. Բաղդասարյան. Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնելու հարցումPanorama.am-ը գրում է.

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: 

Խորհուրդի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ԱԱԽ Քարտուղարն ու դեսպանը քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները: 

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում:

Դեսպանը տեղեկացրել է, որ Չինաստանում նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Անվտանգության խորհուրդ և կան անհրաժեշտ բոլոր հնարավորությունները Հայաստանի և Չինաստանի Անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցություն հաստատելու և զարգացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել