Մենակ մի քաղաքում, որը լքեցին նույնիսկ իմ մոտիկ ընկերները
Նրանք գնացին ապրելու այն քաղաքում, որը ես եմ լքել վաղուց
Իսկ հիմա, հիմա ես վերադարձել եմ այն մեծ և արդեն դատարկ քաղաք
Որտեղ նույնիսկ թռչնի շունչ չկա,
Որտեղ դու երբեք չես ծարավի, գիտակցելով, որ ջուր քեզ տվող էլ չկա,
Դու մենակ ես, մենակ ու դատարկ ինչպես այդ քաղաքը, այդ գրողի տարած մռայլ քաղաքի փողոցները, որ ինձ այդքան վախեցնում են՝ ստիպելով միջատներին շղթայված վազել մարմնիս վրայով և սարսափ ներշնչել:
Բոլորը լքել են այն, իսկ միգուցե քաղաքը չեն լքել, այլ... ինձ:

Քաղաք առանց օդի,
Որտեղ և իմ ձայնը երբեք ոչ մեկին չի հասնի
Որտեղ լացելիս ոչ մեկ ինձ չի լսի,
Լացելի՞ս, այստեղ ես սխալվեցի,
Ինչպես ստիպել աչքերին արցունք տալ եթե այն վաղուց վերջացել է, իսկ աչքերը ցամքել ու գրեթե կուրացել:

Մենակ այս քաղաքում, փոքրիկ քայլերով առաջ եմ գնում
Փորձում ելք գտնել այս ծուղակից, ուզում եմ վազել, փախչել,
Բայց ոտքիցս մեկը բռնել չի թողնում, որ շարժվեմ
Գոռում եմ, իսկ ձայնս չի հասնում ոչ մի տեղ՝ գոլորշիանալով բերանիցս դուրս գալուն պես..
Գլխումս պտտվում են բառեր..
ՈՒ՞մ, բառերն են դրանք՝
«Դու՛, անշնորհակալ ես»,
«Դու՛, անշնորհակալ ես»,
Ինչու՞, ինչպե՞ս..ես երջանիկ էի, ես ապրում էի
ՈՒ՞ր ցնդեց իմ սերը, ինձ սիրող մարդիկ
Հիմա՛, ես մենակ եմ
Մենա՛կ, այս մոխրացած քաղաքում, և ոչ ոք իմ ետևից չի էլ գա
Ես դատապարտված եմ մնալ..

Մենակ... ցու՛րտ, առանց ա՛րև, իսկ ես բոբիկ և բարակ մետաքսից շոր հագիս
Կանգնած միայնության մեջ զննում եմ չորացած ծառերն ու սևացած շենքերը
Երբ ջերմություն զգացի ուսերիս վրա իջնող 
Վերարկու՞
Ինձ չե՞ն մոռացել, բայց ո՞վ չի մոռացել
Վախով դանդաղ շրջվում եմ
ես Ոչինչ չեմ տեսնում...
Բայց ո՛չ, կարծես աչքերիս կուրացած լինելու զգացողությունը անցնում է գիտես,
ես տեսնում եմ
այո' ես տեսնում եմ Հարազատ դեմք
Միթե՞ դա, դա
Նա է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել