Գիտնականները մարդու ուղեղի հատվածների քարտեզը ստեղծելու առաջին փորձն են արել, որոնք պատասխանատու են սեռական ցանկությունների եւ սիրո համար: Նրանք պարզել են, որ սերը եւ ցանկություններն ակտիվանում են ուղեղի առանձին, բայց միմյանց կապված հատվածներով:
Կանադայի Կոնկորդիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ջիմ Փֆաուսը իր ամերիկացի եւ շվեյցարացի գործընկերների հետ համատեղ վերլուծել են 20 տարբեր հետազոտությունների արդյունքները, որոնք գնահատում են ուղեղի ակտիվությունը, երբ մարդիկ էրոտիկ կամ սիրելի մարդկանց լուսանկարներ են դիտել: Պարզվել է, որ ուղեղի երկու կառուցվածքներ պատասխանատու են սեռական ցանկությունը սիրո վերածվելու համար:
Սերը եւ սեռական ցանկությունը ակտիվանում են ուղեղի տարբեր հատվածներում: Սեռական ցանկությամբ ակտիվացող հատվածը, սովորաբար, սկսում է աշխատել հաճելի բաների ներգործության` ասենք սեքսի կամ ուտելու ժամանակ:
Սիրո զգացումից ակտիվացող հատվածն սկսում է աշխատել այնպիսի բաների ժամանկ, ինչպիսիք են պարգեւատրումն ու հաճույքը:
Գիտնականների ներկայացմամբ, սերը դա փաստացի սովորություն է, որն առաջ է գալիս սեռական ցանկությունից, երբ այդ ցանկությունը բավարարված է: «Այստեղ աշխատում է նույն սկզբունքը, երբ մարդիկ կախման մեջ են ընկնում թմրանյութերից»,-ասել է պրոֆեսոր Փֆաուսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել