Անկեղծ ասած, ես մտածում էի, որ իրոք հիվանդա, ու ինչ-որ տեղ չէի ուզում խորանալ, դե մարդ ա, վերջ ի վերջո: Չնայած ուրիշ հարց ա, որ բարձր պաշտոնյան պարտավոր է բուժվել միայն Հայաստանում, որ բժշկական համակարգի հեղինակությունը պահի, թեկուզ կյանքի գնով:
Բայց պարզվում ա, դա հավեսի համար ա, ոչ թե բուժվելու: Ավելի վատ: Նախ, ես չէի ուզի, որ երկրիս ղեկավարը հենց-ընենց ուրիշ երկրներով ֆռֆռա իրա հավեսին ու առանց լուրջ պատճառի: Երկրորդը, չհասկացա, բա էդ մնացած խումբը որ ասում են, ու՞մ հաշվին ա գնացել, էդ սեւ մեքենաները Կորեայի մայրաքաղաքում ի՞նչ բենզին են վառել, անվտանգության համար, ավիատոմսերի, հյուրանոցների ո՞վ ա վճարել, կամ մնացած խմբի անդամնե՞րը խի էին ջահելավորվում ու քանի հոգի էին: Էլ չեմ էլ հարցնում, էդ մեդալներդ է՞լ ես կողմնակի եկամուտներով ձեռք բերել:
Դե դավայծի, պատասխանեք իմանանք
Կից նյութը կարդացեք այստեղ: