IMG_0751

 

Երեկ ինձ համար անակնկալ կերպով հրավեր ստացա Yerevan Mall նորակառույց առևտրի կենտրոնի կողմից` գալու և ծանոթանալու կենտրոնին, լուսանկարելու ու ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու: Այսօր էլ սուսուփուս վեր կացա ու գնացի Yerevan Mall, որ տեսնեմ, թե ինչ է այն իրենից ներկայացնում, ու նորից ի զարմանս ինձ, շատ հագեցած ու հետաքրքիր էքսկուրսիայի մասնակից դարձա, որտեղ առևտրի կենտրոնի ճարտարապետական թիմի ավագը մեզ մանրամասն պատմեց շենքի պատմության ու ճարտարապետական լուծումների մասին, իսկ ադմինիստրացիայի ներկայացուցիչները պատասխանում էին բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում էին կենտրոնի բուն գործունեությանը:

IMG_0726

Առաջին հետաքրքիր հանգամանքը այն էր, որ անգամ այս պարզ էքսկուրսին մոտեցել էին ոչ գլխառադ տարբերակով. բոլորիս բաժանվեցին սաղավարտներ` կենտրոնի գեղեցիկ լոգոյով:

IMG_0686

Բացի ինձանից, հրավիրվել էին նաև մի խումբ երիտասարդներ, ովքեր ևս հետաքրքրված էին Հայաստանի՝ դեռևս չբացված ամենախոշոր առևտրային կենտրոնով:

IMG_0691

Ողջ ընթացքում մեզ շենքի մասին մանրամասն պատմում էր Արտակը, ով ճարտարապետական հարցերով պատասխանատու ընկերության ղեկավարն էր: Ասեմ, որ շենքը բավականին հետաքրքիր պատմություն ունի: Ինչպես շատերդ գիտեք, նախկինում Yerevan Mall-ը եղել է ավտոդողերի գործարան և ամենևին էլ նախատեսված չի եղել եռահարկ առևտրի կենտրոն դառնալու համար:

Արտակը մեզ պատմեց, որ շենքի վերակառուցման և ռեստավրացիոն աշխատանքները սկսվել են դեռ 5 տարի առաջ, ընդ որում, առաջին 4 տարվա ընթացքում զբաղվել են շենքի ամրացմամբ, իսկ բուն կառուցապատման աշխատանքները տևել են մեկ տարի, որի արդյունքում ավելացվել է ևս մեկ հարկ, ինչ արդյունքում, Yerevan Mall-ը իր չափսերով ամենախոշոր առևտրի կենտրոնն է լինելու Հայաստանում, իսկ տարածաշրջանում զիջելու է միան Վրաստանի Mall-ին: Բայց, իհարկե, մեր Mall-ը իր ճարտարապետական ու դիզայներական լուծումներով անգերազանցելի է լինելու: Ի դեպ, բացի նրանից, որ կենտրոնը ուղղակիորեն հսկայական է, այն նաև շատ ամուր է, ու ինչպես մեզ վստահեցրեց Արտակը, այն կարող է առնվազն 9 բալանոց երկրաշարժերի դիմանալ և միաժամանակ իր պատերի ներսում հյուընկալել 15000 մարդու:

IMG_0693

Մի հետաքրքիր պատմություն էլ կա` շենքի վերաբերյալ: Պարզվում է, որ դրա տակ հայտնաբերվել է ուրարտական դարաշրջանի դամբարան, ուստի որոշվել է շենքի ներքին դիզայնում անպայմանորեն անդրադառնալ մեր պատմական մոտիիվներին` ամենուրեք կարելի է տեսնել սեպագիր արձանագրություններ: Հետաքրքիրն այն է, որ հատուկ գտել են ուրարտագետի, ով հոգացել է այն բանի մասին, որ բացի հայալեզու ու օտարալեզու գրառումներից, կենտրոնի ողջ տարածքում լինեն ուրարտերեն արձանագրություններ, որոնք ոչ թե պատահական տառակույտեր կլինեն, այլ բովանդակալից ֆրազեր: Ի դեպ, կենտորնի բացումից հետո դամբարանը ևս հասանելի կլինի այցելությունների համար` ինչպես զուտ դամբարանն ուսումնասիրելու համար, այնպես էլ սեպագիր արձանագրությունները կարդալու օգնություն ստանալու համար:

IMG_0689

Շենքի ներսում հիմնականում վառ սպիտակ գունային գամմա է տիրում, ինչի շնորհիվ մարդը չի հոգնում այնտեղ երկար գտնվելուց:

Շենքում կան մի քանի ատրիումներ, վերելակներ ու շարժասանդուղքներ, ու ամեն ինչ արված է, որպեսզի հաճախորդները առանց խնդրի տեղաշարժվեն կենտրոնում: Անգամ բջջային հավելված են մշակում, որի միջոցով ավելի հեշտ կլինի կողմնորոշվել կենտրոնում:

IMG_0715

Կենտրոնում ներկայացված են լինելու աշխարհահռչակ բրենդեր:

IMG_0704

Իսկ Zara-ի տաղավարն ամենամեծն է լինելու տարածաշրջանում: Վերևի նկարում տեսնում ենք դրա սկզբնամասը…

IMG_0709

Իսկ վերոնշյալ նկարի աջ պատի ողջ երկայնքով տեսնոււմ ենք դրա շարունակությունը…

IMG_0712

Էս էլ Ձեզ ապացույց:ՃՃՃ

IMG_0733

Ես կլինեի Հայաստանի ամենավատ բլոգերը, եթե գնայի հասնեի Yerevan Mall ու չհարցնեի Carrefour-ի մասին: Ուրեմն, ժողովուրդ ջան, իրավիճակն այսպես է. Yerevan Mall-ը շատ է ուզում ու շատ է հետաքրքրված, որ Կարֆուրը գա: Վերևում դուք տեսնում եք Կարֆուրի համար նախատեսված տաղավարը, որը հսկայական է: Ավելին, ընկերությունը հատուկ Կարֆուրի համար ստիպված է եղել վերապլանավորել շենքի նախագիծը, որպեսզի բավարարի պահանաջներին: Հիմա բանակցությունները շարունակվում են ու, ամենայն հավանականությամբ, ամռանը Հայաստանում, այնուամենայնիվ, կսկսի գործել առաջին Կարֆուր սուպերմարկետը:

IMG_0745

Ինչպես նշեցի, Yerevan Mall-ը հսկայական է, բայց հսկայական լինելուց զատ, այն շատ օրիգինալ է ու գեղեցիկ լուծումներով: Հատուկ ուշադրության է արժանի Yerevan Mall-ի լոգոյի ստեղծման պատմությունը: Ի դեպ, սա ևս մեկ հաճելի անակնկալ էր, որովհետև Հայաստանում այդքան շատ ուշադրություն չեն դարձնում առաջին հայացքից այնպիսի մանրունք թվացող բանի վրա, ինչպիսին լոգոն է: Մինչդեռ Yerevan Mall-ի լոգոն մշակվել է նյույորքյան մի ընկերության հետ ու համապատասխան հարցումներ կատարելուց հետո: Արդյունքում, լոգոյի վրա ընդգրկվել են այն գույները, որոնց հետ ասոցացվում է մեր սիրելի քաղաքամայր Երևանը:

IMG_0744

Yerevan Mall-ում մաքսիմալ ուշադրություն է դարձվում հաճախորդների հարմարավետության վրա: Ի թիվս այլ առավելությունների՝ կենտրոնն ունենալու է Հայաստանի խոշորագույն ավտոկայանատեղին, որը բաղկացած է լինելու ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա հսկայական ավտոկանգառներից, որոնք միաժամանակ կարող են մոտ 1000 ավտոմեքենա տեղավորել:

Սա ևս գովելի է, որովհետև հաճախ Հայաստանում ավտոկայանտեղի կառուցելու փոխարեն այդ տարածքը օգտագործում են կենտրոնների մակերեսները մեծացնելու համար, որպեսզի կոմերցիոն շահն ավելի մեծ լինի, իսկ Yerevan Mall-ում գերադասել են մտածել հաճախորդի հարմարվետության մասին, ու սա չնայած նրան, որ դեռևս չբացված առևտրի կենտրոնի ԲՈԼՈՐ տաղավարներն արդեն վարձված են: Ի դեպ, հաճելի էր իմանալ նաև, որ կենտրոնի բացումով Հայաստանի աշխատաշուկան կհարստանա առնվազն 2000 նոր աշխատատեղերով:

IMG_0755

Հատուկ գովասանքի է արժանի Yerevan Mall-ի ադմինիստրացիան ու հատկապես մարքեթինգի բաժինը, ով մաքսիմալ բաց մթնոլորտ է ստեղծում բոլոր հետաքրքրվողների համար և այսօր էլ` բաժնի երեխաները ողջ ընթացքում ուղեկցում էին հյուրերին ու մանրամասն տեղեկատվություն հաղորդում նրանց:

IMG_0759

Մնում է ավելացնել, որ Yerevan Mall-ի բացումը նախատեսված է սույն թվականի փետրվարի 15-25-ը: Ճիշտ է, փետրվարին կգործարևկվի կենտրոնի միայն մի մասը, բայց կենտրոնի ներկայացուցիչները ինձ վստահեցրեցին, որ մինչև ամառ կբացվի նաև ժամանցի գոտին, որը կլինի աննախադեպ Հայաստանի համար` առաջարկվող ծառայությունների ու զվարճանքների առումով: Այնպես որ, սպասենք ևս մի քանի շաբաթ և արդեն հանգիստ շնչով կարող ենք ականատես լինել արդեն գործող այս հսկայական կենտրոնի աշխատանքին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել