Tert.am-ը գրում է.

Անկասկած, ՀՀ պաշտպանության նախարարության բուժծառայությունը տեղում չի դոփում, բավականին կադրային փոփոխություններ են կատարվել: Այսօր կայացած ասուլիսին նման գնահատական տվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ավելացրեց. «Մենք բավականին բարելավել ենք զինծառայողների հոսպիտալային պայմանները»:

Նրա խոսքով՝ իրենց ուշադրության կենտրոնում է եղել զինծառայողների առողջության խնդիրները: «Հաշվի առնելով դեպքերը՝ մենք այսօր լուրջ միջոցառումներ ենք իրականացնում, այսօր նաև առողջապահության նախարարի հետ խորհրդակցություն ենք անցկացնելու, որպեսզի հասկանանք այն հիվանդությունները, որոնք մահվան պատճառ են դառնում»,-ասաց նա՝ հավելելով, որ ԱՆ-ի հետ կփորձեն միասնական օրգան ստեղծել :

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել