168.am-ը գրում է.
ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդ-վածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Լրացում. ՍԴ–ն կասեցրել է, ոչ թե կուտակային կենսաթոշակային համակարգը, այլ օրենքի որոշ դրույթներ՝ 76-րդ հոդվածն ու 86-րդ հոդվածի 3-րդ կետը։
Օրենքի 76-րդ հոդվածը սահմանում էր պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար։ Օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



