Մի տեսանյութ է տարածվում, որտեղ բերկուտցիները ծաղրում են ակտիվիստներից մեկին՝ նրան մերկացնելով, նկարահանելով ու հարվածելով: Այս արարքի համար Ուկրաինայի պատկան մարմինները պետք է ծառայողական քննություն անցկացնեն և պատասխանատվության ենթարկեն այդ տեսահոլովակում երևացող յուրաքանչյուր բերկուտցու:

Բայց այդ տեսահոլովակը դիտելուց հասկանում ես, որ մենք կենդանիներ ենք դարձել: Ի՞նչ տարբերություն կա մարդու և կենդանու միջև: Դպրոցում սովորացնում են, որ մարդը միակ բանական էակն է, իսկ ես այժմ հասկանում եմ, որ Երկիր մոլորակի վրա բանական էակներին կարելի է անցկացնել կարմիր գիրք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել