1in.am-ը գրում է.

Վերջերս կատարված հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ ծխախոտի բույսերը ախտահարող վարակը դարձել է մեղուների զանգվածային անկման պատճառ: 

Սկսած 2006-ից՝ ԱՄՆ-ում այդ պատճառով տարեկան սատկում են միլիոնավոր միջատներ՝ գրում է RT-ն:

Տասնյակ միլիոնավոր մեղուների սատկելը գիտնականները առաջին անգամ նկատել էին դեռ 10 տարի առաջ, սակայն նրանք չէին կարողանում խելամիտ բացատրություն տալ, թե ինչից են սատկում մեղուները: 

Հետազոտության արդյունքում, որը վերջերս տպագրվել է mBio ամսագրում, գիտնականները հայտարարել են, որ մեղուները հիմնականում սատկում են այն ժամանակ, երբ ծխախոտի TRSV վարակը գտնվում է իր ակտիվության պիկում: 

Այդ վիրուսը ախտահարում է այն բույսերը, որոնք փոշոտում են մեղուները, ինչն էլ դառնում է նրանց սատկելու պատճառ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել