Հայաստանում ուրոլոգին այցելելու ցածր դիմելությունը կապված է հատկապես ազգային կոմպլեքսների ու սովորույթների հետ:
« Հայ տղամարդկանց մեծանասնությունը տառապում է մաչոյի կոմպլեքսով: Նրանց թվում է՝ իրենց մոտ ամեն ինչ լավ է , միշտ իրենք ամենաուժեղն են, ամենաառողջը ու իրենք խնամքի կարիք չունեն»,- ասում է «Հայկական Ուրոլոգիական Ասոցացիայի» երիտասարդ բժիշկների գրասենյակի ղեկավար` բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը:
Նա նաև ավելացնոմ է, որ այստեղ ուռոլոգին դիմելու խթանը հանդիսանում է կինը, չնայած, որ ուրոլագիական համակարգը նման է սիրտ-անոթային, շնչառական, մարսողական համակարգին ու արտառոց ոչինչ չկա:
«Կինն է տղամարդուն ստիպում, որ գնա ուռոլոգի մոտ:»,- նշում է բժիշկ Գրիգորյանը:
Նստակյաց կյանքը, ոչ առողջ ապրելակերպը, ալկոհոլը, ծխախոտը ուրոլոգիկան հիվանդությանը նպաստող գործոններից են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
«Ներկայիս օրերին երիտասատդների շրջանակներում լայն տարածում գտած “տղամարդու անպտղություն” հիվանդությունը շարունակում է հասարակության մեջ բավական մեծ աճ ապրել: Այն պայմանավորված է բազմաթիվ հիվանդությունների առկայությամբ և վնասակար գործոններով, մասնավորապես՝ ծխելու, ալկոհոլի , թմրանյութերի չարաշահումով , ոչ կանոնավոր սեռական կապերով, իսկ այդ ամենը շատ տարածված է»,- հավելում է բժիշկը:
Նման խնդիրներից խուսափելու համար բժիշկ-ուրոլոգը խորհուրդ է տալիս, որպեսզի դանակը չհասցնել ոսկորին,սակայն նաև չի անտեսում ֆինանսական կողմը: Նա նշում է մի քանի պատճառ, որոնք նպաստում են ժողովրդական խոսքին՝ դանակը ոսկորին հասցնելու:
« Կան մի քանի պատճառներ՝ մեկը զուտ հայի «խասյաթն» է՝ մինչև դանակը ոսկորին չհասնի ոչ մի բան չի անի, մյուսը՝ ֆինանսական ընկճվածությունն է: Սակայն չեմ ասի, որ առողջապահությունը թանկ է, բայց էժան էլ չի, իսկ միջին գին ոչ բոլորն են պատրաստը վճարել, իսկ երրորդ պատճառը՝ տղամարդու կոմպլեքսներն են»:
Բժիշկ Գրիգորյանը այդ կոմպլեքսների պատճառը համարում է ոչ ադեկվատ տեղեկատվությունը, ծնողների ներշնչած ամոթխածությունը ու նմանատիպ այլ խնդիրներ: Սակայն նկատում է դրական միտում, քանի որ դժվարը առաջին անգամվա այցելությունն է, դրանից հետո այցելուն ավելի ազատ ու անկաշկանդ է դառնում:
« Բժիշկը ոչ միայն այցելուի առողջականն է բուժում, այլև հոգեկան աշխարհը: Երբ մարդը գալիս է՝ նա միայն ֆիզիկապես հիվանդ չէ . ֆիզիկական հիվանդությունը հոգեկանի վրա էլ է ազդում: ժամանակի ընթացքում նրա կոմպլեքսը վերանում է և նա հասկանում է, որ այդտեղ ամոթալի բան չկա: Չէ որ ցանկացած տղամարդու համար էլ անտանելի է հասկանալ, որ ինքը անկողնում անկարող կամ որ կարող է դառնալ այդպիսին»:
Հիշեցնենք, որ բժիշկ –ուրոլոգ Գրիգորյանը նաև grigoryans.am կայքի հիմնադիրն է: Գրիգորյանը կայքի բացվելուց հետո բավական դրական տեղաշարժ է նկատում, քանի որ կայքը ինֆորմացիայի աղբյուր է հանդիսանում «պացեենտի» համար :
Սակայն, նա նաև ավելացնում է, որ հետագայում կայքը այնպիսի զարգացում պետք է ունենա, որպեսզի յուրաքանչյուր այցելու կարողանա քաղի այն բազիսային ինֆորմացիան, որպեսզի առաջնային կամպիտուցիայի կարիք չունենա՝ այսինքը հիվանդը իր գանգատները գրի ՝ախտորոշումների ցանկը իրեն բերի:
Մանե Սարյան