Մերթ ընդ մերթ ականատես ենք լինում, թե որքան ընդգծված է CNN-ի էֆեկտը մեր հասարակությունում, որն այս հետտեղեկատվական հասարակարգում արդեն կարող ենք կոչել «ֆեյսբուքի էֆեկտ»:
Տնաշեննե՛ր, ԶԼՄ-ներն ու ֆեյսբուքաբնակները, միմյանց լրացնելով, այնպիսի հոգեբանական ֆոն են ստեղծում ադրբեջանական բանակի ճղճիմ թատրոնի շուրջ, որ տեղեկատվական այդ աղբյուրներից կախում ունեցողները քիչ է մնում ինքնաթիռի տոմս պատվիրեն՝ նույնիսկ դեպի Թուրքիա
Ի գիտություն շատերի՝ Արցախում, որը տրամաբանորեն ավելի ռիսկային գոտի է, նմանատիպ դեպքերում բնակչությունը շարունակում է ապրել իր հանգիստ առօրյայով՝ լիովին վստահելով «Արմեն Հովհաննիսյաններին» և համոզված լինելով, որ ադրբեջանական «ռազմականացված դերասանները» անհաջող ներկայացումներից առավել ոչինչ չեն կարող ձեռնարկել:
Այնպես որ, եկե՛ք ուղղակի զերծ մնանք այսպիսի նուրբ հարցերում ադրբեջանական ջրաղացին ջուր լցնելուց և չմոռանանք, որ ադրբեջանական ներկայացումների գլխավոր նպատակը հենց այդ արհեստական ֆոնն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: