1. Կին, ով ծնվել է երկու հեշտոցով![]()
Հեյզել Ջոնսը սեռական հասունացման շրջանում միշտ տառապել է առատ արյունահոսություններից և անտանելի ցավերից: Պատճառը հայտնի դարձավ, երբ նա 18 տարեկանում հայտնաբերվեց, որ նա երկու հեշտոց ունի:
27-ամյա կինը տառապում է uterus didelphys կոչված ախտանիշից, որը հանդիպում է միլիոնավոր կանանցից միայն մեկի մոտ: Նա ունի երկու առանձին արգանդ և արգանդի վզիկ:
Հեյզելը դիմել էր բժիշկների այն բանից հետո, երբ նրա ընկերն ասել էր նրան, որ նրա սեռական օրգաներն այնպիսին չեն, ինչպես ուրիշների մոտ: Հեյզելն ասում է, որ իր վիճակը չի անհանգստացում իրեն և, փաստորեն, նա ստիպված է եղել երկու անգամ զրկվել կուսությունից:
2. Երկու առնանդամ ունեցող տղամարդ![]()
Երկու գործող առնանդամ ունեցող տղամարդը պատասխանել էր «Հարցրեք այն, ինչ ցանկանում եք» բաժնում տրվող հարցրեին, և այս գրառումը նման չէր որևէ այլ գրառման: Այն հավաքել էր 15.000 մեկնաբանություն: Այդ տղամարդը ծնվել է հազվադեպ հանդիպող դիֆալլիա հիվանդությամբ: Ամբողջ աշխարհում գրանցված է այդպիսի մոտ 100 դեպք:
3. Տղան ծնվել է ԴՆԹ-ի լրացուցիչ շղթայով![]()
Երկու տարեկան տղան դարձել է աշխարհում առաջին մարդը, ում մոտ հայտնաբերել են ԴՆԹ-ի լրացուցիչ շղթա:
Ալֆի Քլեմփը կույր և անդամալուծության ծանր տեսակներով է ծնվել, ինչը բժիշկներին ստիպել է բազմաթիվ հետազոտություններ անցկացնել:
Արդյունքները ցույց էին տվել, որ նրա յոթերորդ քրոմոսոմում լրացուցիչ շղթա գոյություն ունի, ինչը նախկինում երբևէ գրանցված չի եղել: Բժիշկները շփոթմունքի մեջ էին նրա վիճակից, քանի որ հիվանդությունը նույնիսկ անվանում չուներ: Նրանք չեն կարող հստակ ասել, թե արդյո՞ք լրացուցիչ ԴՆԹ-ի շղթան կերկարացնի տղայի կյանքը, թե ոչ:
4. Հնդիկ մի տղա ծնվել է կրծքավանդակից աճող վերջույթներով![]()
Ութ վերջույթներով ծնված տղան 2010թ.-ին վիրահատության ենթարկվեց, որպեսզի կարողանա լիարժեք կենսակերպ վարել: Յոթամյա Դիպակ Պասվանը արատավոր հիվանությամբ էր լույս աշխարհ եկել, ինչի հետևանքով նա չորս ձեռք և չորս ոտք ուներ, բայց մեկ գլուխ:
Հինդուիստական ուխտավորները այցելել էին նրա տուն, որպեսզի խոնարհվեին տղայի առաջ՝ որպես Վիշնու աստծո մարմնացում, ով հաճախակի պատկերվում էր բազմաթիվ վերջույթներով:
Դիպակի ընտանիքը չցանկանալով անընդմեջ լինել ուշադրության կենտրոնում՝ օգնություն խնդրեց գումար հավաքել վիրահատություն կատարելու համար, բայց Բանգալոր քաղաքի հիվանդանոցն առաջարկեց անվճար անցկացնել վիրահատությունը:
Սովորաբար այդպիսի վիրահատությունները 50.000 ֆունտ սթերլինգ արժեն, և տղայի ընտանիքը երբեք չէր կարողանա այդքան գումար հավաքել: Բարեբախտաբար, չորս ժամ տևած վիրահատությունը հաջող անցավ:
5. Երեխա, ով երկու դեմք ունի![]()
14 ամսեկան Կանգկանգը ծնվել է դեմքի դեֆորմացիայով, որն ավելի հայտնի է որպես դեմքի լայնակի ճեղքվածք, ինչի հետևանքով տպավորություն է ստեղծվում, որ նա երկու դեմք ունի կամ դիմակ է կրում:
Սպասվում էր, որ տղայի մայրիկի մոտ առողջ բալիկ էր ծնվելու, այդ հղիության ընթացքում ոչ մի բարդություն չէր եղել: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ ծնվեց Կանգկանգը: Քանի որ մայրը չէր տեսել երեխային ծնվելու ժամանակ, նա ամեն կերպ փորձում էր համոզել ամուսնուն թույլ տալ տեսնել երեխային: Երբ նրա ձեռքերին դրեցին փոքրիկին, կինն ուղղակի ապշահար եղավ:
Տղայի արատի բուժման համար հարկավոր է 80.000-100.000 դոլար: Բարեբախտաբար, Կանգկանգի ընտանիքը կարողացել է հավաքել այդ գումարը և կկարողանա իրականացնել բուժումը:
6. Երկու սիրտ ունեցող մարդը սրտի կրկնակի կաթված է ստացել![]()
Երբ Վերոնայի հիվանդանոց ժամանեց մի տղամարդ սրտանոթային խնդիրների ախտանիշներով, դա ոչ մի զարմանք չառաջացրեց:
Բժիշկները կարծում էին, թե սրտի կաթված է տեղի ունեցել, սակայն նրանք փոխեցին իրենց կարծիքը՝ հիվանդին ավելի մանրամասն հետազոտելուց հետո: Պարզվեց, հիվանդը ծնվել էր երկու սրտով: Երկրորդ սիրտը առաջինի վրա հայտնվել էր բժշկական գործողություններ անցկացնելուց հետո:
Այդ գործողությունն իրականացվում է վնասված օրգանի հետ առողջ օրգանը համատեղելու համար: Այս դեպքում մեծ ռիսկ կա, որ կարող է իրարից անկախ սրտային երկու ռիթմեր ձևավորվեն և, ամենայն հավանականությամբ, հենց դա էլ տեղի էր ունեցել իտալացու հետ:
Բժիշկների ճշգրիտ գործողությունների արդյունքում իտալացու երկու սրտերը կրկին աշխատեցին, և հիմա նա իրենց շատ լավ է զգում:
7. Երկու գլխով ծնված երեխա![]()
Մարիա դե Նազարեն պատրաստվում էր ծննդաբերության, երբ վերջին հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ երկվորյակներն ունեն մի սիրտ, թոքեր, լյարդ և կոնքային ոսկորներ: Կինը ծննդաբերեց կեսարյան հատման միջոցով: Նորածինները 4.5 կգ էին կշռում:
Երկգլխանի տղան իրականում սիամական երկվորյակ էր, ով մեկ մարմին ուներ: Երկվորյակների մայրը, ունենալով ևս երեք զավակ, բժիշկների խոսքերով, բացարձակ չէր տխրել այն փաստից, իր որդին երկու գլուխ ունի:
8. Երկու արգանդ ունեցող կնոջ մոտ եռյակ է ծնվել![]()
Երկու արգանդը կնոջ մոտ կարող է շատ տարօրինակ թվալ, բայց համենայանդեպս, այդպիսի դեպքեր պատահում են և այդ ախտանիշն անվանում են uterine didelphys, որը հանդիպում է 1000 կանանցից մեկի մոտ: Հաննա Քերսիի, նրա մայրիկի և քրոջ մոտ երկուական արգանդներ կան: Բայց Հաննան պատմության մեջ անցավ, երբ 2006թ.-ին եռյակ ծննդաբերեց: Կնոջ մոտ մի արգանդից միաբջիջ երկվորյակներ են ծնվել, իսկ երկրորդ արգանդից աղջիկ է ծնվել: Այդ դեպքը եզակի էր, քանի որ նախկինում երբեք նմանատիպ երևույթ չէր գրանցվել և այդպիսի հղիության հնարավությունը 1/25 միլիոնի է:



