Կառավարությունը պատասխանել է պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով. Արման ՍաղաթելյանAravot.am-ը գրում է.
«Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը վերաբերվում Ռոբերտ Քոչարյան եւ Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին: Ո՞ր մեկի փաստարկներն է նա առավել համոզիչ ու հիմնավոր համարում»: Պատասխանելով «Առավոտի» այդ հարցին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ուղարկել է հետեւյալ պատասխանը. «Ցանկացած բանավեճի, եթե դա, իհարկե, իրականությունը տարբեր կողմերից դիտարկելու, ինչ-որ բան բարելավելու կամ ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի, ՀՀ Նախագահն անշուշտ դրական է վերաբերում: Միաժամանակ նա անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երևույթների մասին ինքնանպատակ բանավեճը, կողմնակից չէ նաև բանավեճի մեջ ինքնամոռաց մխրճվելու երևույթին: Կողմ է հանգիստ, հավասարակշռված ու ոչ էմոցիոնալ քննարկմանը, որը խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում: Սա, ինչ վերաբերում է բանավեճին ընդհանրապես: Կոնկրետ Ձեր նշած մտքերի փոխանակությանը նա, անշուշտ, մեծամասամբ ծանոթ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել