Այս տարի Հայաստանում գործազրկության մակարդակը կաճի և կկազմի տնտեսապես ակտիվ բնակչության 19 տոկոսը, այնուհետև տարեցտարի աստիճանական աճ արձանագրելով արդեն 2018 թվականին գործազրկության մակարդակը կհասնի 20 տոկոսի։
Այսպիսի կանխատեսումներ է արել ՄԱԿ-ի կազմում գործող Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ ԱՄԿ։ Ըստ ԱՄԿ-ի 2013-ին գործազրկությունը ՀՀ-ում կազմել է 18.6 տոկոս, և այս ցուցանիշով մենք բացարձակ առաջատար ենք հետխորհրդային ողջ տարածքում։ Օրինակ՝ Վրաստանում գործազրկության մակարդակը 14.3 տոկոս է, Ադրբեջանում 5.5, ՌԴ-ում՝ 6 տոկոս։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Նկատենք, որ ՄԱԿ-ի հրապարակած այս տվյալները բնականաբար չեն համապատասխանում ՀՀ պաշտոնական վիճակագրության խիստ լավատեսական ցուցանիշներին, ըստ որոնց ՀՀ–ում գործազրկության մակարդակը զգալիորեն ցածր է և կազմում է 15,4 տոկոս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։