«Հունվարի 21-ին Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, փորձել է հաշվեհարդար տեսնել Սամվել Բալասանյանի հետ, գնացել է նրա տան մոտ՝ կրակոցներ և հայհոյախառը սպառնալիքներ հնչեցնելով։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ։ Ու եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ հարձակումը եղել է Սերժ Սարգսյանի «նշանակած» քաղաքապետի վրա, ստացվում է, որ Ղուկասյաններն արդեն չեն վախենում հարձակվել Ս. Սարգսյանի վրա։

Ինչո՞ւ նախկին քաղաքապետը չի հանգստանում։ «Ժողովուրդ»-ի այս հարցին Վ. Ղուկասյանի եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը, պատասխանեց. «Վարդանը Հայաստանում չէ, չենք էլ ասել, որովհետև ինչ ասում են, սուտ է սաղ։ Ի՞նչ են ուզում մեզանից, էդ տղուն գել ու գազան են սարքել։ Էս Գյումրին կառուցեցինք, տվեցինք էս ստորներին, թողնենք գնա՞նք էստեղից։ Խելռցրել է էս ժողովրդին։ Ոչ շինթույլտվություն է տալիս մարդկանց, ոչ աշխատատեղ է բացում, թուլցրել է, էլի՛, լիժբը իր բիզնեսը լինի»։ Ըստ Գ. Ղուկասյանի՝ Ս. Բալասանյանը շատ է վախենում իրենցից, դրա համար էլ ցանկանում է վարկաբեկել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել