Կարդում եմ Հովհաննես Ազոյանի մտահոգությունը Հարսնաքարում կատարված վայրագության մասին, ու.. Մի՞թե ինքն ավելի դրական հատկանիշներ է սերմանել աճող սերնդին, մի՞թե այդ նա չէր հայության «սիրելիներ» դարձրել Սերոժին ու Արսենին, հիմա ի՞նչ է պահանջում, ի՞նչն է քննադատում, ինչու՞ է մտահոգ:
միգուցե ասածս շատերի համար անհեթեթ թվա, բայց նկատե՞լ եք, նրանց, ում իբր թե ծաղրում էր «Երևան» հաղորդաշարը, և որոնք մինչ այդ թվում է թե աննկատ էին մեր երկրում, սկսեցին ակտիվանալ: Դա վերաբերվում է և միասեռականներին (հաղորդման «շնորհիվ» 5 տարեկան երեխան արդեն գիտի գալաբոկը ինչ է, ու որ ամենասարսափելին է, իր համար դա վատ բան չի, ընդամենը հումոր է), և իհարկե վերջին դեպքին՝ կապված թիկնապահի հետ (ինչպես հիշում եք, հերոսներից մեկը, ով թիկնապահ էր, նույնպես աջ ու ձախ ջարդելով էր զբաղված):
Վեհ մտքեր հայտնելուց առաջ՝ լավ կլինի այսպես կոչված մտավորականները մտածեն, թե արդյո՞ք իրենք ինչ-որ կերպ նպաստել են նոր սերնդի զարգացմանը, կամ փորձե՞լ են օգուտ չտալով՝ գոնե չվնասել: