Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Անի Գրիգորյանը, կամ շատերին հայտնի Անի Լուպեն, ով վերջերս հանդես եկավ նաև «Սիրո կամուրջ» մյուզիքլում, այժմ ժամանակավոր դադարի մեջ է՝ դերասանուհին գտնվում է արտերկրում:

ArmStar.am-ի հետ զրույցում Անին կիսվեց իր տպավորություններով և առաջիկա պլաններով:


Անի՛, գիտեմ, որ արտերկրում  եք:  Հետաքրքիր է՝  մեկնել եք հանգստանալու՞, թե՞ աշխատանքային գործուղում է:
Ո՛չ, աշխատանքային չէ, պարզապես հանգստի մեջ եմ, վայելում եմ Եգիպտոսի արևը:


Իսկ ինչու՞  հանգստի համար ընտրեցիք հենց Եգիպտոսը: Նախապե՞ս էիք պլանավորել, թե՞ այդպես ստացվեց:
Նախապես չէի պլանավորել, պարզապես երևանյան ցրտից արդեն լացս գալիս էր: Այդ պատճառով որոշեցի գալ արևի մոտ: Ինչու՞ Եգիպտոս, որովհետև գումարս բավականացրեց այստեղի համար: Ավելին չէի ուզում ծախսել, դեռ ուրիշ տեղեր մեկնելու պլաններ էլ ունեմ, մի փոքր խնայեցի:

Կա՞  այնպիսի  երկիրորտեղ լինելը երազանք էև գուցե այս տարի իրականացնեք այն:

Այո՛, կա, իմ երազանքների երկիրը Բրազիլիան է: Չգիտեմ, թե երբ ու ինչպես կստացվի, բայց միանշանակ գնալու եմ: Մեկ-մեկ ինձ թվում է՝  անցյալ կյանքում ես այնտեղ եմ ապրել: Բրազիլիան անպայման պետք է տեսնեմ:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել