ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու և ընկերների կողմից Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելու մասին Tert.am-ի հրապարակման տեղեկության մանրամասները։
Ասում են՝ Սպոն էնքան է լկտիացել, որ սպառնացել է՝ «խփել տալ» քաղաքապետին։
Կրիմինալի մեջ թաթախված այս երիտասարդի պահվածքն ինձ չի զարմացնում. նա լավ գիտի, որ իր հայրը ոչ պակաս հանցագործ է ու «պատժվեց»՝ ընդամենը պաշտոն կորցնելով։
Նա տեսել է նաև, որ Լիսկայի մարդասպան որդին՝ իր նման այլանդակ տեսակ, ազատ շրջում է փողոցում։
Այնպես որ, խնդիրն ոչ թե Լիսկաները, Վարդանիկները ու նրանց թուլեքն են, այլ այն անպատժելիությունը, որ երկրում զոռբաներ է ծնում…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/607773152605566?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



